f

Անկախ

Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացնում է համակարգային վանդալիզմ. Գիտաժողով՝ Վիեննայում


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն Վիեննայի պատմական արվեստների թանգարանում մայիսի 13-14-ին նախաձեռնել է «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը և պահպանման հիմնախնդիրներին առնչվող հարցերն էին։

Գիտաժողովը բացվել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեի ղեկավար դոկտոր Յասմին Դում-Թրագուտի խոսքով։  Նորին Սրբության օրհնության և ողջույնի խոսքը ընթերցել է Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ  Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

Մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղել է նաև Ավտրիաայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիար Արմեն Պապիկյանը։

Այնուհետև զեկույցներով հանդես  են եկել ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ  Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Միջազգային և հայ բանախոսներն ընդգծել են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնեական մշակույթի ոչնչացման և աղճատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնք վկայում են հայկական հոգևոր ժառանգության հետքի վերացման ադրբեջանական պետական քաղաքականության մասին։ Ադրբեջանական պետության այս հանցավոր քաղաքականության վկայությունները ներկայացվել են փաստագրական նյութերի տեսքով՝ արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ և այլն։ Այս ամենն անհերքելի հիմք է տալիս պնդելու, որ հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվում է համակարգային վանդալիզմ և միջազգայնորեն պահանջելու այս հանցագործությունների դատապարտումն ու կանխարգելումը՝ ի պաշտպանություն Արցախում համաշխարհային մշակույթի քրիստոնեական ժառանգության։

Բանախոսները ներկայացրել են միջազգային իրավունքի գործիքակազմերի գործարկման միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության տարբեր նախաձեռնություններ, որոնք կարող են օրինակելի լինել Արցախի պարագայում։ Մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021թ․ դեկտեմբերին կայացրած վճռին, համաձայն որի, Ադրբեջանը պարտավորվում է հրաժարվել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման իր քաղաքականությունից։

Բանախոսները ներկայացրել են նաև հոգևոր ժառանգության պահպանմանն ու խնդիրների վեր հանմանն ուղղված միջազգային և հայկական նախաձեռնություններ։ «Միջազգային Կապույտ վահանի» հիմնադիր նախագահ Կառլ Հաբսբուրգը, որպես միջոցառման համակազմակերպիչ,  անթաքույց քննադատական գնահատական է տվել ադրբեջանական գործողություններին՝ կարևորելով հայ մշակութային գործիչների, ինչպես նաև բանակի ներկայացուցիչների շրջանում մշակութային ժառանգության պահպանման հմտությունների և միջազգային փորձի փոխանցումն ու կիրառումը։ Վերջինս արձանագրել է, որ ընթացքի մեջ է Հայաստանում «Կապույտ վահանի» ազգային կոմիտեի կազմավորումն ու պաշտոնական գրանցումը, ինչը հնարավորություն կընձեռի միջազգային կառույցին ռազմական գործողությունների և աղետների պայմաններում վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված գործունեություն ծավալել տարածաշրջանում։

Բանախոսների թվում էին նաև Հայաստանից ժամանած չորս մասնակից՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրեն, ճարտարագետ Րաֆֆի Քորթոշյանը, «Մշակութային ժառանգության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Անի Ավագյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջազգային կապերի ավագ մասնագետ Սոնա Բալոյանը և  վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, ով հանդես եկավ «Մշակութային հակամարտություն» վավերագրական ֆիլմի ներկայացմամբ:

Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվել է նաև Վիեննայի Մխիթարյան Միաբանության գրադարանում պահվող՝ Արցախում տարբեր ժամանակներում ստեղծված ձեռագիր ու տպագիր մատյանների և ուշագրավ այլ նյութերի ցուցահանդես։

Հայաստան Ադրբեջան Գիտաժողով

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին