f

Անկախ

Վարչապետի կնոջ արկածները՝ Գավառում․ Աննա Հակոբյանը «փայլել է» պահվածքով. Yerevan.Today


Մայիսի 13-ին Աննա Հակոբյանը մեծաքանակ թիկնապահներով այցելել է Գավառ քաղաք։

Գավառ այցից նա հրապարակեց լուսանկարներ ու գրություն, թե․ «Գեղարքունիքի մարզում եմ։ Մարզային այցերն ինձ համար առաջին հերթին մարդկանց հետ շփվելու հնարավորություն են։ Շատ հրաշալի մարդկանց հանդիպեցի, և վստահ եմ մինչեւ այցի ավարտը դեռ կհանդիպեմ»։ Պարզվում է՝ իսկապես շատ հրաշալի մարդկանց է հանդիպել, սակայն այցը իր համար այդքան էլ հաճելի ու հարթ չի անցել։

Աննա Հակոբյանը մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի պետական համալսարան՝ դասախոսություն լսելու։ 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում դասի ժամանակ երիտասարդ դասախոսը, որը հայտնի է որպես հայրենասեր մարդ և սիրված է ուսանողների կողմից, նշում է, որ ղարաբաղյան պատերազմներում զինվորները տվեցին ամենակարևորը՝ կյանքը։ Աննա Հակոբյանը, հավանաբար դժգոհելով, որ իր ներկայությամբ ոչ թե իրեն են փառաբանում, այլ պատերազմի հերոսներին, ընդհատում է և ասում, որ համամիտ չէ, 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեք խոսում և այլն։ Դասախոսը պատասխանում է, որ իրենք տարբեր բաների մասին են խոսում, թեման Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է և շեշտում է, որ եթե ավելի քիչ զբաղվեք դեմագոգիայով, կհասկանաք, թե ինչի մասին է դասախոսությունը։ Բանավեճին ընդհատում է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, սակայն Աննա Հակոբյանը ռեկտորին սաստում է, թե ինչպե՞ս ես համարձակվում ինձ ընդհատել։

Դասախոսը հայտարարում է, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել և կոչ է անում ուսանողներին, որ ով իրեն համախոհ է՝ դուրս գա լսարանից։ Լսարանը դատարկվում է, մնում են մի քանի հոգի և Աննա Հակոբյանը՝ թիկնապահների հետ միասին։ Նա ևս դուրս է գալիս լսարանից՝ տեսնելով, որ մարդ չկա։

Ասում են, որ լսարանից դուրս գալով՝ Աննա Հակոբյանն ասում է՝ Գավառին համալսարան պետք չէ, պետք է բուհը փակվի, իսկ քյավառցիները կթվորուհի դառնան։

Հայաստան Աննա Հակոբյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին