f

Անկախ

՛՛Հրապարակ"․Մենք ազգի գոյության և պետության գոյության խնդրի առաջ ենք կանգնած


2021 թ․ հուլիսին Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Սինգապուրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հետ կանչվեց։ Նա եւս մասնակցում է դիմադրության շարժման հանրահավաքներին։ Հարցին, թե ինչն է իրեն բերել հրապարակ, ասաց․ «Հայրենիքի հանդեպ մտահոգությունը»։


- Ի՞նչ եք կարծում, հանրահավաքներն արդյունք կտա՞ն, կհասնե՞նք իշխանափոխության։

- Վստահ եմ, որ ժողովրդի կամքը պիտի գերակայի։

- Բայց լայն մասսաների կամքը դեռ չենք տեսնում։

- Երբեք ժողովրդի լայն մասսաները չեն երեւում փողոցում, միշտ էլ լինում է ժողովրդի ձայնն արտահայտող մասսան։

- Բայց իշխանությունները քանակն են կարեւորում։

- Դե, դա նաեւ տեխնոլոգիայի մաս է կազմում, երբ փորձում են դրա վրա որոշակի շեշտադրումներ անել։

- Իսկ 2018 թվականին տեխնոլոգիա՞ն էր, որ դրդեց մարդկանց դուրս գալ փողոց։

- Վստահ եմ, որ գերազանցապես տեխնոլոգիան էր, որը մեկ-երկու օրվա աշխատանք չէր` տասնամյակների աշխատանք էր։

- Իսկ ինչո՞ւ հայրենիքի հանդեպ մտահոգությունը մարդկանց չի հանում փողոց, անտարբեր ենք դարձել։

- Ինձ թվում է՝ մենք շատ հարցեր ունենք պարզելու այդ առումով, եւ նաեւ այն վախի, ցավի, հիասթափության, անհանգստության տարրերը, որոնք լիարժեքորեն չեն արտահայտում, եւ, բնականաբար, իրենց պատասխանները կարճ ժամանակում չենք կարող գտնել։

- Մի շարք նախկին կամ ներկա դիվանագետներ հայտարարություն էին տարածել՝ իրենց մտահոգությունն արտահայտելով արցախյան խնդրի վերաբերյալ։ Ձեր ստորագրությունը չկար այդ ցանկում։

- Ճիշտն ասած՝ ինձ հայտարարության մասին ոչ ոք տեղյակ չէր պահել։

- Իսկ Դուք միանո՞ւմ եք, համամի՞տ եք այդ տեքստին։

- Մի պարզ ճշմարտություն կա ինձ համար, որ հայրենիքն ինձ համար անքննելի եւ անբաժանելի մաս է, եւ Արցախն այդ հայրենիքի անքակտելի մասն է կազմում։

- Դուք Նիկոլ Փաշինյանի գործողություններում կամ հայտարարություններում ի՞նչ առարկայական վտանգներ եք տեսնում, որոնք մեզ պետք է ստիպեն փողոց դուրս գալ։

- Ամենամեծ վտանգը երկրի եւ պետականության հանդեպ եղած վտանգն է, որն իր հետ կարող է բերել նաեւ ընդհանրապես մեր ազգի՝ այս տարածքում անվտանգ գոյության սպառնալիքին։

- Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն ինչո՞վ են սպառնում դրան:

- Վարած քաղաքականությամբ։

- Իսկ ավելի կոնկրետ՝ որտե՞ղ եք տեսնում այդ վտանգները։

- Ինձ թվում է՝ շատերն են շատ ավելի մանրամասն դրա մասին խոսել, բացահայտել, իմ կարծիքով՝ ով աչք ունի, տեսնում է, ով ականջ ունի, լսում է, ով միտք ունի, ընկալում է։ Էստեղ մի հոգի ավել ասի նույն բանը, թե ոչ, դա տարբերություն չի տալու։ Կարեւորը, որ հանրությունն իրոք գիտակցի, որ մենք ազգի գոյության եւ պետության գոյության խնդրի առաջ ենք կանգնած, եւ այն բոլոր քայլերը, անկախ նրանից՝ նրանք իշխանության ներկայացուցիչն են, թե ընդդիմության, պիտի բերեն միանշանակորեն ազգի եւ պետության ու պետականությունների պահպանությանը։

- Մեր երկրի առջեւ ծառացած այս սպառնալիքները միայն գործող իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությա՞ն հետեւանք են, թե՞ նաեւ արտաքին քաղաքական ճնշումների։

- Ինձ թվում է, որ արտաքին քաղաքական ոչ թե ճնշում, այլ մասնակցություն կա, բայց ցանկացած մասնակցություն կարելի է չեզոքացնել, եթե հանդես ես գալիս հայանպաստ եւ հայաստանանպաստ դիրքերից։

- Նիկոլ Փաշինյանը, ըստ Ձեզ, պրոթուրքական եւ պրոադրբեջանակա՞ն վեկտոր է որդեգրել, թե՞ Արեւմուտքի կամ Ռուսաստանի ազդեցության տակ է գործում։

- Դա բազմաշերտ խնդիր է, մեկ խնդիր չէ։

- Տեսեք` վերջին ամսում նախ Բրյուսել գնաց, ապա` Մոսկվա եւ 30 կետանոց փաստաթուղթ ստորագրեց, հետո մեկնեց Հոլանդիա․․․

- Կարեւոր չէ՝ ուր է գնում եւ ինչ է ստորագրում, կարեւորը, թե ինչ գործողություններ են իրականացվում։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ էսօր մեր սահմաններն էլ են վտանգված։ Խոսքերով շատ հրաշալի կարելի է արտահայտվել, բայց կարեւորը դրան հաջորդած գործողություններն են` խոսքին հաջորդող գործողությունները։

- Իսկ եթե իշխանափոխություն լինի, հնարավոր կլինի՞ ինչ-որ բան հետ բերել կամ շրջել անիվն այլ ուղղությամբ։

- Վստահ եմ, որ ճիշտ մարդկանց կողմից կառավարման պարագայում մենք հնարավորություն կունենանք ե՛ւ կասեցնել այդ բոլոր վտանգները, ե՛ւ նաեւ շատ ավելի դրական զարգացումների ուղի բռնել։

- Դուք այդ ճիշտ մարդկանց տեսնո՞ւմ եք։

- Իհարկե, մենք շատ լավ մասնագետներ ունենք եւ շատ նվիրյալ անձինք, եւ ես վստահ եմ, որ ճիշտ կառավարման պարագայում եւ միայն Հայաստանի, հայրենիքի ու հայ ժողովրդի շահերն աչքի առաջ ունենալու պարագայում կարող ենք ուղղակի սարեր շրջել։

- Դուք, օրինակ, վարչապետի թեկնածու ունե՞ք Ձեր աչքի առաջ։

- Կան մի քանի թեկնածուներ, որոնց շուրջ կարելի է համախմբվել։ Բայց էստեղ կարեւոր չէ վարչապետը, էստեղ կարեւորը թիմն է։ Մենք շատ ենք շեշտը դնում մեկ անձի վրա, մեկ անձով չի որոշվում, կարծում եմ՝ դա էլ սխալներից մեկն է, որ հանրությանը փորձում են ուղղորդել այդ մեկ անձի, մեկ փրկչի առումով։ Դա շատ մեծ սխալ է։ Թիմ է աշխատում, համակարգն է հիմքեր եւ հենքեր ստեղծում, այլապես չի կարող լինել։ Մեկ մարդով չեն կառուցում, բոլորով միասին են կառուցում։

- Այդ բոլորի մեջ նախկին իշխանությունները կամ նախկին նախագահները մտնո՞ւմ են։  

- Բոլորն են մտնում դրա մեջ, բոլորը՝ անխտիր։ Եթե մենք կարծում ենք, որ մեր ժողովրդի մի մասով կկարողանանք շտկել․․․ բոլորը պիտի համախմբվեն եւ բոլորը պիտի միանան մեր ազգը եւ պետությունը փրկելու գործընթացին։

- Բայց ոմանք չեն միանում՝ ասելով, թե սա նախկինների վերադարձի, իշխանափոխության պայքար է` չեն ցանկանում, որ նախկինները վերադառնան։

- Գիտե՞ք, շատ դեպքերում մարդիկ, երբ որ չեն ուզում ակտիվ քայլեր ձեռնարկել, խուսանավելու միջոցներ են գտնում։

 

Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ Դիմադրության շարժում Հայաստան հարցազրույց

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին