f

Անկախ

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցությունը կընդլայնվի. Հանդիպում ԿԳՄՍ փոխնախարարի հետ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ տարիներ շարունակ ձգվող հաջող համագործակցությունն առավել կխորանա և կընդլայնվի: Նրա խոսքով՝ ներկայում ընթանում են հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումներ, և այս փուլում նախարարությունը կարևոր աջակցություն է ստացել հիմնադրամից՝ «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչի վերանայման և ուսումնական նյութերի մշակման աշխատանքներում:

«Այս ամենն օգնում է մեզ իրականացնել նաև հանրակրթության պետական ափորոշչով սահմանված արդյունքների ստացումը: Մասնավորապես ցանկանում եմ ընդգծել նախագծային ուսուցման կարևորությունը, որը հնարավորություն ունենք իրականացնել «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, և քաղաքացիական ակտիվ դիրքորոշման ձևավորումը»,- նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հիմնադրամի աջակցությունն ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ ընդգծելով, որ ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը նախարարության առաջնահերթություններից է:

Ստեֆան Մալերիուսը հավաստել է, որ նախարարության և հիմնադրամի համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ այլ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնելով:

«Ուրախ եմ, որ հիմնադրամի աջակցությամբ մշակված դասագրքերն ու մեթոդական ուղեցույցներն օգնում են, որպեսզի ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ավելի դյուրին և արագ տեղի ունենան»,- շեշտել է նա՝ ընդգծելով, որ հիմնադրամը շարունակելու է նաև հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ դրանում ներառելով բոլոր մարզերը:

Կողմերը դիտարկել են նաև հիմնադրամի հնարավոր աջակցությունն առարկայական  չափորոշիչների փորձարկումից հետո՝ դրանց լրամշակման փուլում, ինչպես նաև ավելի հեռանկարային ծրագրերում՝ ուսուցիչների պատրաստման գործընթացում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին