РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Invitro լաբորատորիայի անցկացրած ուսումնասիրության համաձայն սեզոնային ալերգիաներն մինչև 18 տարեկան տղաների վրա մոտ մեկուկես անգամ ավելի են ազդում, քան աղջիկների: Գրում է Gazeta.ru-ն։
«Պարզվել է, որ անալիզներ հանձնած տղամարդկանց 52%-ի մոտ ախտորոշումը հաստատվել է։ Բացի այդ, մինչև 18 տարեկան բնակչության շրջանում տղաները սեզոնային ալերգիայի համար 64%-ով ավելի հաճախ են անալիզներ հանձնում, քան աղջիկները»,- նշում են մասնագետները։
Միևնույն ժամանակ, նույն տարիքի աղջիկների մոտ սեզոնային ալերգիա է հայտնաբերվել նմուշառում անցածների գրեթե կեսի մոտ, 18-45 տարեկանում տոկոսը նվազում է մինչև 40, ավելի մեծ տարիքում՝ սեզոնային ալերգիաներ ունեցող կանանց թիվը չի գերազանցում 19%-ը։
Այս ուսումնասիրությունը ներառում է ավելի քան 4,5 հազար հիվանդների լաբորատոր արդյունքներ 2021 թվականի համար Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից՝ 14-ից 65 տարեկան և ավելի բարձր տարիքի՝ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: