f

Անկախ

Իշխանական «կինոյի» վատ դերասանները․ սկանդալային ձայնագրության հետքերով (լուսանկար)


Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու նույն բուհի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը միացել են իշխանական պրոպագանդային։ Ի՞նչ է իրականում կատարվել, ովքեր են իբրև թե ուսանողներին առաջարկել հազար դրամով մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։

Օրեր առաջ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող լրատվական կայքերից մեկը հրապարակել էր ձայնագրություն, որտեղ իբր թե համալսարանի դասախոսներից մեկը Ալիյանին առաջարկում է կազմակերպել ուսանողների դասադուլն ու միացումը ընդդիմության շարժմանը, որի համար յուրաքանչյուր ուսանող կստանա հազարական դրամ։

Ծիծաղելի այս ձայնագրությունն իհարկե իրավապահների տիրույթում է, բայց Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այն սարքված է, որեւէ նման առաջարկ ուսանողներին չի եղել։ Գլխավոր դերում իհարկե նույն բուհի ռեկտորն ու ուսխորհրդի նախագահն են։

Ինչպես հայտնի է՝ Վարդան Ուռուտյանը հանդիսանում է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմը, և վերջինիս ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ է դարձել Ագրարայինի ռեկտոր, ինչ վերաբերում է ուսանողական խորհրդի նախագահին, ապա նա ևս սերտ առնչություն ունի ՔՊ-ական պաշտոնյաների հետ։

Իշխանությունը կեղծ ներկայացում է բեմադրել, տպավորություն ստեղծելով, թե ընդդիմության հանրահավաքներին մարդիկ գումարով են գնում։ Այդ բեմադրությանը փաստացի մաս են դարձել նաև կրթական համակարգի պատասխանատուները։ Այստեղ հարց է առաջանում, ինչի դիմաց են Ուռուտյանն ու Ալիյանը համաձայնել խաղալ։ Արդյո՞ք նրանց չի մտահոգել այն հանգամանքը, որ այս քայլով առաջին հերթին վիրավորում են իրենց ուսանողներին։

Չնայած չի բացառվում միանվագ հազար դրամ գինը գուցե ժամանակին այն երանելի փողն է եղել ուռուտյանների ու հիշյալ «կինոն» կազմակերպողների համար, որ բոլորին այդ չափն են սահմանել, քանզի մինչ 2018-ի հայտնի իրադարձությունները հոդվածում նշված անձինք իրենցից ոչինչ չեն ներկայացրել և գուցե պատրաստ են եղել հազար դրամով բողոքի ակցիաների մասնակցել։

Ամեն դեպքում հարցն իրավական տիրույթում է և ակնկալում ենք, որ իրավապահներն արագ կբացահայտեն կատարվածը, և «կինոյի» տղերքը կառերեսվեն իրականության հետ։

Վարդան Ուռուտյան Հայաստանի ազգային ագրարային համալսարան Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին