f

Անկախ

Քննարկվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի պատասխանատուների հետ:

Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթության միջոցով դպրոցականների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավում և, երկրորդ, երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավում:

2022-27 թվականների համար նախատեսված ծրագիրն իրականացնելու է «Փի-Էյչ Ինթերնեյշնլ» կազմակերպությունը` երեք այլ կազմակերպությունների («Սիվիտաս» ՀԿ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»` ԿՏԱԿ) հետ՝ կոնսորցիումի միջոցով:

«Փի-Էյչ Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են ծրագրի հիմնական նպատակներն ու առաջարկվող միջոցառումները: Նշվել է, որ առաջին բաղադրիչը` ֆորմալ կրթության միջոցով դպրոցականների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավումը, համահունչ է Հայաստանում այժմ ընթացող հանրակրթության բարեփոխումներին և առնչվում է «Հասարակագիտություն» առարկայի ուսուցման բարելավմանը: Ոչ ֆորմալ կրթության միջոցով ֆորմալ քաղաքացիական կրթության  բարելավմանը միտված միջոցառումները  կքննարկվեն և կմշակվեն «ԿԶՆԱԿ» հիմնադրամի և ԿՏԱԿ-ի հետ համագործակցությամբ` առաջնահերթությունը տալով նախագծային ուսուցմանը: Առաջարկվել է նաև զարգացնել ԿԳՄՍ նախարարին  կից աշակերտական խորհրդի գործունեությունը` նպաստելով ինստիտուցիոնալ կայացմանը:  

«Հանրակրթության ոլորտն այժմ գտնվում է ակտիվ բարեփոխումների փուլում: Մասնավորապես այժմ ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որն այս տարի փորձարկվել է Տավուշի դպրոցներում: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կարող են նպաստել չափորոշչի տեղայնացման և ներդրման արդյունավետությանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` շեշտելով, որ չափազանց կարևոր է ծրագրի ենթաբաղադրիչների արդյունավետության և ազդեցության գնահատումը: 

Ծրագրի երկրորդ բաղադրիչը` երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավումը, ուղղված է 18 տարեկանից բարձր երիտասարդների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրագործմանը: Այս բաղադրիչով նախատեսվում է երիտասարդների համար ամառային դպրոցների, ամենամյա էքսպո-մրցույթների և այլ միջոցառումների կազմակերպում: 

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է քննարկել նաև մարզերի խոշորացված համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, մասնավորապես երիտասարդական կենտրոնների բացման և դրանցում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման խնդիրը:

«Շատ կարևոր է, որ միջազգային գործընկերների աջակցության ծրագրերով նախատեսված միջոցառումները համահունչ լինեն պետական քաղաքականությանը և նպաստեն հատկապես մարզաբնակ երիտասարդների կարողությունների ու հնարավորությունների զարգացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման փուլային խնդիրները և դրանցից բխող աշխատանքային, կազմակերպական հարցեր:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին