f

Անկախ

Լույս են տեսել… Դաստիարակության անփոխարինելի դեղատոմսեր


Արդեն բավական ժամանակ է գրասեղանիս մի քանի գրքերի ընկերակցությամբ տեղավորվել է Գևորգ Խաչատուրի թարգմանությամբ լույս տեսած Օմար Խայամի ՛՛Քառյակներ՛՛-ի ժողովածուն (Երևան, ՛՛Վան Արյան՛՛, 2017թ)։ Այդ նույն հրատարակչության տնօրեն, իմ վաղեմի բարեկամ Վիլյամ Պողոսյանը օրերս ինձ հաճելի նվեր արեց տրամադրելով իրենց հրատարակչության կողմից 2022թ հրատարակված Գևորգ Խաչատուրի երեք գրքույկներ։ Սկսեցի կարդալ և միանգամից տեղափոխվեցի իմ դպրոցական առօրյան տարրական դասարաններում, հիշեցի առաջին ուսուցչուհիներիս՝ Աստղիկ Միսկարյանին, Գոհար Քարամյանին։
Թե խորհուրդն իմ հեգնելով,
Անվերջ քոնը դու պնդես,
Մի օր ջրով լի փորով
Դու լճափին կփռվես։
Գրում է Գևորգ Խաչատուրը կրտսեր դպրոցականին հասցեագրված ՛՛Խրատանի՛՛գրքում։ Այստեղ շատ են խրատները՝ դաստիարակության դեղատոմսերը։ Բանաստեղծությունների տեսքով, ինքնատիպ խորհուրդ-խրատներ են հեղինակի մյուս գրքում (՛՛Կատուն փղին պահապան՛՛).
Մամոնտների ուժի մասին
Հո լա՞վ գիտես,
Բայց գի՞տես,
Որ նրա ցեղն էլ
Մուկն սպանեց…
Քանի ապրի այս կատուն իմ
Գրկում տաքուկ,
Չի մոտենա ինձ ոչ մի մուկ։
Խրատների շարքը շարունակվում է՝ ՛՛Սիրամարգը և օձը՛՛, ՛՛Նապաստակն ու սկյուռը՛՛, ՛՛Արջն ու մեղուն՛՛ …
Ընթերցողին այստեղ սպասում են նաև ,Արտասովոր հրաշքներերը.
Այս աշխարհի վրա
Էլ ի՞նչ ասես չկա,
Կա՛ հինգ հարկանի լիճ,
Եվ թանաքի ճահիճ։
Միջին տարիքի դպրոցականներին հասցեագրված այս գրքույկում սկսված դասերը հեքիաթների տեսքով շարունակվում են մյուս գրքում (,Չափածո հեքիաթներե)։ Դիմելով հույն Մանոլիսին, հնդիկ վաճառականին, հայ ջրաղացպաններ Օնիկին ու Ձոնիկին հեղինակը գրքի վերջում եզրակացնում է.
Իմաստն այս է այս հեքիաթի՝
Թե խելք ունես բնականից,
Ոչ մի չարիք քեզ չի հաղթի,
Տեր կդառնաս շինականից։
Կուզեի ասվածին ավելացնել, որ գրքույկների գեղեցիկ ձևավորումը և թեմատիկ նկարազարդումները դրանք դարձնում են գրավիչ և հետաքրքիր։ Դրանք հեղինակի կողմից առաջարկվող անփոխարինելի դեղատոմսեր են հասցեագրված մանկավարժներին, դաստիարակներին, հոգեբաններին, արտադասարանական միջոցառումներ կազմակերպողներին։ Դրանք կարող են օգտագործվել նաև ճամբարներում, մանկական նախադպրոցական հիմնարկներում և երեխաների խնամքի տարբեր տիպի կենտրոններում։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

Գևորգ Խաչատուր Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին