f

Անկախ

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո եթե իմ տղան հրաժարական տար, ես ինձ ավելի բավարարված կզգայի․ Կիմ Բալայան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցը կազմակերպել ու նրան դիմավորել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է։ Կիմ Բալայանը, հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի 24-ին հացադուլ էր հայտարարել կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էր քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ՝ սահմանադրական կարգը տապալելու համար։

Կիմ Բալայանի մյուս որդին՝ Գաբրիել Բալայանը, Փաշինյանի կողմից նշանակված պաշտպանության փոխնախարարն էր, սակայն երբ հայրը հացադուլ սկսեց կառավարության շենքի մոտ, դիմում գրեց-ազատվեց պաշտոնից։ Մյուս որդին՝ Դավիթ Բալայանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է եւ ամենաանկախ դատավորներից է՝ իշխանությունների համար անցանկալի։  

Երեկ Կիմ Բալայանից հետաքրքրվեցինք, թե որպես հայր՝ ինչպես է վերաբերվում նրան, որ իր որդին է Նիդերլանդներում ուղեկցում Նիկոլ Փաշինյանին, իսկ ինքը նրա հրաժարականն էր պահանջում։

«Էլի եմ պահանջում Փաշինյանի հրաժարականը, բայց Ձեր հարցը պիտի ուղղեք Տիգրան Բալայանին, ոչ թե Կիմ Բալայանին։ Հիմա ես իր համար պատասխանատվությո՞ւն կրեմ, ասեմ՝ ինքը դրակա՞ն, թե բացասական գործունեություն է ծավալում»,- ասաց նա։

- Դե, հետաքրքիր էր, թե նույն ընտանիքի անդամներն ինչպես են տարբեր ճամբարներում լինում, տարբեր ուղղությամբ շարժվում։

- Դե որ հայր ու որդի ասեք, ճիշտ կլինի, բայց ընտանիքի անդամ չենք վաղուց։ Դա՝ մեկ։ Երկրորդը․ որպեսզի ես չծավալվեմ, վերցրեք համեմատություն կատարեք Հոլանդիայում տեղի ունեցած պրոցեսները՝ հօգուտ Հայաստանի՞ էին, Արցախի՞ էին, թե՞ այլ ուղղություն ունեին։ Այ, դրանից հետո նոր գնահատեք։ Իհարկե, ես ուրախ չեմ, որ իմ տղան էնտեղ դիմավորող էր, բայց էն գործունեությունը, որ ինքը ծավալել է, եւ էն արդյունքները, որոնց ինքը հասել է, նաեւ զոհաբերություն կարելի է համարել էս ընդունելությունը։

- Փաստորեն, Ձեր ընտանիքում ամենաարմատական մոտեցումը Դուք ունեք, պարոն Բալայան, երեւի այլեւս պաշտոն չեք զբաղեցնում, դրա համար ավելի անկաշկանդ եք։

- Դե, գիտե՞ք, չի սազում՝ ինձ նման հարցեր տաք։ Ես չեմ կարծում, որ իմ որդիներից որեւէ մեկն ազգասեր չէ, չկա նման բան։ Ամեն մեկն իր չափով իր աշխատանքը կատարում է։

- Այո, Ձեր դատավոր որդին իր տեղում իր գործը ճիշտ է կատարում, դա արդեն մեծ բան է, բայց քաղաքական առումով Դուք ավելի արմատական դիրքերից եք հանդես գալիս՝ քննադատելով այս իշխանություններին։

- Գիտե՞ք ինչ, ես շատ ուրախ կլինեի, որ էն պահին, երբ որ վարչապետը հայտարարեց, որ իբրեւ թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը․․․ նախ՝ միջազգային հանրությունը նման պահանջ երբեք չի դրել, այդպիսի պահանջ դրել է միայն Թուրքիան, ուրիշ ոչ մեկը նման պահանջ չի դրել։ Թուրքիան էլ պատերազմից հետո է նման պահանջ դրել։ Իսկ մինչեւ էդ ասում էր՝ 5 շրջանը հանձնեք կամ 2 շրջանը, դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք ու կսկսենք ուղիներ փնտրել դեպի երկարատեւ խաղաղություն։ Ես՝ ինքս, գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի էդ հայտարարությունից հետո եթե իմ տղան հրաժարական տար, ես ինձ ավելի բավարարված կզգայի։ Բայց, ի վերջո, չմոռանանք, որ իր դիսերտացիոն թեզը Լեռնային Ղարաբաղի անկախությանն է վերաբերում։ Եվ, էդ առումով, գուցե ինքն ավելի խորն է պատկերացնում պրոբլեմը։ Ես Փաշինյանի էդ հայտարարությունից հետո չեմ հանդիպել տղայիս, չեմ խոսել հետը։

- Իսկ հեռախոսով շփվո՞ւմ եք իրար հետ։

- Իհարկե, բայց դե՝ ի՞նչ ասեի հեռախոսով։

- Մի տեսակ «Սարոյան եղբայրներին» եք հիշեցնում։

- Չէ, չէ, նման բան չկա։ Էն, որ Տիգրանն ազգօգուտ գործունեություն է ծավալում, ես դրանում մազաչափ չեմ կասկածում։ Չեմ ուզում խորանալ, բայց ժամանակը կգա, կլինեն ինֆորմացիաներ, որոնք ավելի մեծ լույս կսփռեն էս երեւույթի վրա։ Բայց որ ինքն ազգօգուտ գործ է անում, չեմ կասկածում։

- Եղե՞լ է, որ Դուք խորհուրդ տաք Ձեր որդիներին՝ հրաժարվել պաշտոնից, չաշխատել այս իշխանությունների հետ։

- Պատերազմի հաջորդ օրն եմ ես իմ փոխնախարար տղային ասել, որ դուրս գա, որովհետեւ դա խայտառակություն էր, ինքն էլ ասաց, որ առանց դա էլ որոշել էր դիմում գրել, դիմում գրեց, բայց չստորագրեց Նիկոլ Փաշինյանը, հարգեց միայն այն ժամանակ, երբ որ ես հացադուլի նստեցի։

- Իսկ դեսպանի՞ մասով։

- Դեսպանի մասով ես երբեք նման բան չէի ասի, որովհետեւ ես գիտեմ իր գործունեությունը։ Էսօր էլ եմ գտնում, որ ինքը՝ որպես դեսպան, օգտակար գործ է անում։ Այլ բան է՝ քաղաքական առումով ոչ միայն ինքը, այլեւ շատերը պիտի դրանից հետո հրաժարական տային»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան Նիկոլ Փաշինյան Կիմ Բալայան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին