f

Անկախ

Գերասիմ Վարդանյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կքննվի մայիսի 12-ին․ փաստաբան


Դատարանը հետաձգել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով նրա փաստաբան Բենիկ Գալստյանի՝ դատավոր Դավիթ Արղամանյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության քննության հարցը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։

«Բավականին բազմաբովանդակ նիստ էր։ Նշեմ, որ դատարանը խորհրդակցական սենյակ էլ չհեռացա, դատարանը նիստը հետաձգեց։ Պատճառն այն է, որ իմ կողմից նիստին զուգընթաց էլեկտրոնային եղանակով ներկայացվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Գերասիմ Վարդանյանը այս ընթացքում ևս դրսևորել է պատշաճ վարքագիծ»,– ասաց Բենիկ Գալստյանը։

Դատարանը ևս մեկ անգամ ամբողջական ծավալով պետք է ուսումնասիրի նյութերը, նիստը նշանակվել է մայիսի 12-ին՝ ժամը 11.00։

Հիշեցնենք՝ մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60.000.000 ՀՀ դրամ գրավը, որը չի վճարվել՝ այդքան գումար չունենալու պատճառով։ Այդ հիմքով նախաքննության մարմինը որոշել է միջնորդություն ներկայացնել դատարան՝ Վարդանյանին կալանավորելու համար։

Գերասիմ Վարդանյանն անցնում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության շենքում տեղի ունեցած անկարգությունների գործով։

Բենիկ Գալստյան Գերասիմ Վարդանյան ինքնաբացարկ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին