Բժիշկը հիշեցրել է, որ հաճախ գլխացավի պատճառը ուղեղի արյան շրջանառության վատթարացումն է և այդ դեպքում կարող է օգնել կամֆորայի յուղը։ Կարելի է մի քանի կաթիլ ականջի մեջ կաթեցնել և վրան դնել բամբակ դնել: Գրում է Gazeta.ru-ն։
Գլխացավի դեմ պայքարի երկրորդ միջոցը ականջների մերսումն է։ Եթե այն ամբողջությամբ չի վերացնում ցավը, ապա գոնե նվազեցնում է դրա ինտենսիվությունը։
«Կարող եք ձեռքերի ափով մերսել ձեր ականջները: Ամբողջությամբ փակեք ականջը ձեռքի ափով, թեթև սեղմեք և դանդաղ շարժումներ արեք։ Դա կստեղծի ավելացած ճնշում, ինչը շատ օգտակար է գլխացավը թեթևացնելու, ուղեղի արյան շրջանառությունը բարելավելու և ականջներում աղմուկից ազատվելու համար»,- բացատրել է Օրլովը։ Սակայն նա զգուշացրել է, որ նման պրոցեդուրաների ժամանակ ցավը կամ անհանգստությունը չպետք է ավելանան։
Ավելի վաղ թերապևտ Օքսանա Խամիցևան ուտելուց հետո գլխացավը վտանգավոր ազդանշան էր անվանել։