f

Անկախ

Աբովյանում և Արզնիում նախատեսվում է «HYEPROSPECT» նորարարական և ներառական արդյունաբերական համայնք կառուցել


Աբովյանի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, տեղի է ունեցել հանդիպում  ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, «Էնթերփրայզ Արմենիայի» և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացվել է «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներդրումային ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Աբովյան և Արզնի համայնքներում կառուցել «HYEPROSPECT» նորարարական և ներառական արդյունաբերական համայնք, որն ունենալու է համապատասխան ենթակառուցվածքներ չորս հիմնական ուղղություններով՝ իննովացիա, ուսուցում, ծառայություններ, կառույցներ։

Համայնքը ներառելու է բնակելի, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և կանաչ գոտիներ, ինչպես նաև արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի, ազատ արդյունաբերական գոտի՝ լավ հարմարեցված ԵԱՏՄ շուկաները թիրախավորող արտադրանքի համար և ծախսարդյունավետ ռեսուրսներ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ներդրումային նախաձեռնությանն առնչվող մի շարք հարցերի, ներկայացրել ծրագրի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ, քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր:

«HYEPROSPECT» կայուն սմարթ համայնքի ծրագրի կառավարման աշխատանքները էկոնոմիկայի նախարարության առաջնորդությամբ իրականացնում է իԳործ ծրագրի փորձագետ և խորհրդական Արևիկ Մարգարյանը։

Հայաստան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Աբովյան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին