f

Անկախ

Կովիդի հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով, իսկ արյան հիվանդություններից՝ աճել 10%-ով. Արմեն Մուրադյան


Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ բներկայացրել է մահացության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պահպանվել է մահացության բարձր ցուցանիշը:

«Հերացի» վերլուծական կենտրոնը շարունակում է ուսումնասիրել Վիճակագրական կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները, համաձայն որի 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 8707 մահվան դեպք, որը 5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 20%-ով բարձր է 2018-2020 թվականների միջին ցուցանիշից:

Վերլուծությունն ըստ տարածաշրջանների ցույց է տալիս, որ ընթացիկ տարում մահացության աճն եղել է առավել բարձր Լոռու՝ 22%, Գեղարքունիքի 15% և Վայոց ձորի՝ 10% մարզերում: Տավուշում և Սյունիքում արձանագրվել է մահացության անկում 3%-ով, իսկ մայրաքաղաքում այն մնացել է գրեթե անփոփոխ:

Մահացության կառուցվածում, այնպես ինչպես նախորդ տարիներին առաջատար մահվան պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 55%, նորագոյացությունները՝ 15%, շնչառական օրգանների հիվանդությունները՝ 10% և ԿՈՎԻԴ-19՝ 8%:

Միևնույն ժամանակ, եթե 2022 թվկանին ԿՈՎԻԴ-19 հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով, ապա արյան շրջանառության համակարգի հիվանդություններից աճել 10%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 33%-ով: Համապատասխանաբար բարձր են նաև մահվան դեպքերը 2018-2020 թվականների միջինի հանդեպ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 19%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 18%-ով:

Եվրոպական Միության երկրներում ևս պահպանվում է ավելցուկային մահացությունը, սակայն այն 23.4%-ից 2021 թվականի դեկտեմբերին կրճատվել է մինչև 7.4% 2022 թվականի փետրվարին (համադրելի է 2021 թվականի փետրվարի տվյալներին՝ 6.1%):

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիներին դրական դինամիկա է ունեցել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով, իսկ 2018-2020 թվականների միջին ցուցանիշի նկատմամբ՝ 7%-ով:

Ցավոք, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է մայրական մահացության 4 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել է՝ 49.4 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

Բնակչության մահացությունը հանդիսանում է կարևորագույն ժողովրդագրական ցունաշնիշներից մեկը, որի պարբերական մշտադիտարկումը և արդյունքում ապացուցողահեն որոշումների ընդունումը նպաստում են հանրային առողջության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»:

Հայաստան Արմեն Մուրադյան ՖԲ Գրառում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին