f

Անկախ

Փաշինյանի իշխանությունն իր ապագա զիջումները հենց այս «մինի հանրահավաքներով» է ուզում բացատրել։


ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով սահման պահելը համարում է համաչափ պատիժ բողոքի ակցիաներին մասնակցելու համար, հայտարարել է, որ Ադրբեջանի վերջին պահանջը, որը վերաբերվում է 8 հայկական գյուղերի, ի հայտ է եկել ընդդիմության հանրահավաքների ֆոնին։ Միտքն այն է, որ «քանի դեռ ամեն ինչ խաղաղ չէ, ազերիները ուզում են այս 8 գյուղի հարցը նույնպես լուծել»։ Երբ ծանոթանում ես այս մտքին, ապա հստակ հասկանում ես, թե ինչու են գերիների հարազատները կարծում, որ «թուրքերի դրոշը վառելուց հետո է, որ տղաներին հետ չեն բարում»: Հասկանում ես, թե ով և ոնց է նման միտք սերմանել այս մարդկանց ուղեղներում։

Սակայն հաշվի առնելով այս իշխանության բնույթը, շատ պարագաներում իրենց և Բաքվի իշխանությունների սինքրոն հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ նախ գերիների հարցով հատուկ մեծ ջանասիրությամբ չեն զբաղվում, որ քաղաքական ճգնաժամի օրերին նաև ֆիզիկապես թաքնվեն գերիների հարազատների ետևում։ Ուստի տղաները երկու կողմերի գերիներն են՝ Ալիևի մարդակերության և ՔՊ-ի վախերի։

Իսկ ինչը վերաբերվում է գյուղերին, ապա իրենց հետագա ճակատագրի և Ադրբեջանի ծրագրերի մասին տեղի մամուլը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բաց տեքստով գրում էր, երեկ պարզապես իրենց ԱԳՆ-ն հայտարարեց այն, ինչ առանց այդ էլ հայտնի էր։ Իսկ ինչո՞ւ հենց երեկ։ Իսկ ո՞վ կարող է բացառել, որ դա նույնպես սինքրոն աշխատանքի արդյունք չէ՝ երեկ են ասել, որ միահամուռ ուժերով դա նույնպես «գցեն ընդդիմության գրպանը»։ Դուք Փաշինյանի իշխանության պարագայում կարո՞ղ եք սա բացառել։ Ի վերջո, եթե ինչ-որ մեկը հավատում է, որ 2022 թվականի ապրիլին այրված դրոշի պատճառով 2020 թվականի դեկտեմբերին գերի ընկած մարդը չի վերադառնում, ապա ինչու՞ չհավատալ, որ Ադրբեջանը 8 գյուղ է ուզում, քանի որ Հայաստանում հանրահավաքներ են տեղի ունենում...

Հետաքրքիր է նաև այն, որ և պաշտոնական Բաքուն, և պաշտոնական Երևանը համակարծիք են, որ ընդդիմության հանրահավաքներին «6-ից 20 մարդ է» գալիս, բայց Փաշինյանի իշխանությունն իր ապագա զիջումները հենց այս «մինի հանրահավաքներով» է ուզում բացատրել։

Մենք փաստացի ունենք մի վիճակ, երբ գերիները երկու մայրաքաղաքների քաղաքական ծրագրերի զոհերն են, իսկ ՀՀ-ի կողմից տարածքային զիջումները առանց Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության՝ անխուսափելի։

Բենիամին Մաթևոսյան ՖԲ Գրառում հանրահավաք Ադրբեջան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին