f

Անկախ

«Հայրենասիրությունն առաջին հերթին հայրենաճանաչություն է». Ժաննա Անդրեասյան


Կարևորելով երեխաների պատասխանատվության, ինքնակազմակերպման ու հայրենաճանաչության վաղ կազմակերպումը՝ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոնն» իրականացրել են «Իմ կյանքը համայնքում» ուսումնակրթական փոխանակման ծրագիրը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին հյուրընկալվել են մասնակից բոլոր երեխաներն ու ընտանիքները: 

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ տիրող անմիջական ու ջերմ մթնոլորտը, երեխաների սերտ շփումը և կապերի ամրապնդումը վկայում են ծրագրի հաջողված լինելու մասին: 

«Հայրենասիրությունն առաջին հերթին հայրենաճանաչություն է, երբ գիտենք մեր բնակավայրերը, որոնք մեզ համար լոկ քարտեզի կետեր չեն և ուղղակի բառեր: Դրանք հարազատ միջավայր են, որտեղ մենք ընկերներ և պատմություն ունենք, որտեղ եղել են մեր կյանքի հիշարժան իրադարձությունները, և այս պարագայում դա իրոք դառնում է այն հայրենիքը, որը մեր սրտում է, և որը սիրելու համար մեզ հատուկ բառեր ու դասեր պետք չեն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա է եղել ծրագրի հիմնական նպատակը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր աշակերտներին, ծնողներին և դպրոցներին՝ առաջին անգամ անցկացված ծրագրին մասնակցելու համար:

«Դուք դարձել եք առաջամարտիկը և ճանապարհ եք բացելու մյուսների համար. դա դժվար գործընթաց է, սակայն՝ պատվաբեր: Ուրախ եմ, որ ծրագիրը նաև ուսուցողական էր. նախագծային ուսուցումը, համայնքի հարցերին և դրա պատմամշակութային միջավայրին ծանոթությունն է իրական կրթությունը»,- նշել է նա՝ վստահեցնելով, որ այդ միջավայրը կբացի ճանաչողության նոր հնարավորություններ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև ծրագրի կազմակերպիչներին և կամավորներին՝ փաստելով, որ նախարարությունը կաջակցի դրա շարունակականության ապահովմանը.  «Մեր բոլոր երեխաները պետք է հնարավորություն ունենան այցելելու իրենց հայրենիքի տարբեր անկյունները, ծանոթանալու իրենց տարեկիցների և ուսուցիչների հետ:  Ինչքան ավելի կրթված և սոցիալականացված քաղաքացիներ ունենանք, այնքան մեր երկրի զարգացման հեռանկարները կընդլայնվեն»:

«Լուսէ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Գոհար Գալստյանը շեշտել է, որ աշակերտների համար Հայաստանը բացահայտելու, համայնքները ճանաչելու, այլ միջավայրում ապրելու, իրենց ինքնուրույն, պատասխանատու և կարևոր զգալու նպատակով է անցկացվել «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը, որի հիմքում հայրենաճանաչությունն էր: Նրա խոսքով՝ Երևանում և մարզերում բնակվող 50 երեխաներ ապրիլի 24-ից մայիսի 1-ն այցելել են այլ մարզի քաղաք կամ գյուղ, մեկ շաբաթ ապրել տվյալ համայնքի հյուրընկալ ընտանիքում, սովորել տեղի դպրոցում, հաղորդակցվել մշակույթին և ընտանեկան սովորույթներին։ Իրենց բացահայտումների, ձեռքբերումների և զգացողությունների վերաբերյալ երեխաները վարել են բլոգներ, իսկ նախագծային ուսուցման ընթացքում նաև սովորել են գտնել համայնքում առկա որևէ խնդիր՝ առաջարկելով լուծումներ:

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի հավաստմամբ՝ ծրագրի սկզբում շատերն ունեին որոշակի անհանգստություն, որն արագ հաղթահարեցին։ 

«Դա իրապես պահանջում էր խիզախություն և մեծ պատասխանատվություն, որի համար շնորհակալ եմ մասնակից բոլոր աշակերտներին, ծնողներին և տնօրեններին: Դուք ձեր մեջ հայտնաբերեցիք այն ուժը, որի մասին անգամ  տեղյակ չէիք և ծրագրից դուրս եկաք առավել ուժեղացած ու հարստացած։ Դուք արդեն սիրում եք մեր հայրենիքի մեկ այլ կտոր, ամեն բառի մեջ տեսնում եք այն ընտանիքը, ում մոտ ապրել եք և այն  դպրոցը, որտեղ հինգ օր անցկացրել եք»,- ասել է Արտաշես Թորոսյանը՝ վստահեցնելով, որ հաջորդ փուլերում ակտիվ մասնակցություն են ունենալու նաև մյուս դպրոցները։  

Ծրագրի մասնակից բոլոր աշակերտները նշել են, որ դրա արդյունքում ճանաչել են իրենց հայրենիքի ամեն անկյունը և առավել կապվել մայր հողին, ինչպես նաև ձեռք  բերել նոր ընկերներ: Նրանք շեշտել են, որ դպրոցների միջև նոր կապեր են հաստատվել` կարևորելով ծրագրի կրթական բաղադրիչը։ Ծնողները ևս փաստել են, որ մշտապես կապի մեջ են իրենց ընտանիքներում հյուրընկալված սովորողների հետ, որոնք դարձել են իրենց հարազատները։ 

Միջոցառման ընթացքում երեխաները մասնակցել են քվեստ խաղի, իսկ այնուհետև ներկայացրել իրենց համայնքային բացահայտումները: Առավել ակտիվ երեխաները և դպրոցներն արժանացել են խրախուսական մրցանակների: 

Շիրակի մարզի Ջրափի միջնակարգ դպրոցն արժանացել է հատուկ մրցանակի՝ որպես ամենամեծ թվով աշակերտ ընդունած դպրոց, իսկ  Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը՝ որպես այլ համայնքներ ամենաշատ երեխաներ ուղարկած ուսումնական հաստատություն:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին