f

Անկախ

Ուկրաինացիների հակառուսական բողոքի ցույցերը Հայաստանում. ինչո՞ւ է լռում իշխանությունը. EurAsia Daily


Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելու պահից ի վեր տարբեր երկրներում, այդ թվում և հետխորհրդային տարածությունում, արևմտյան աջակցությամբ հակառուսական ցույցեր, պիկետներ և հանրահավաքներ տեղի ունեցան: Հայաստանն այդ առումով բացառություն չէ և նույնիսկ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների շարքում առաջատար է նման միջոցառումների քանակով:

Ուկրաինական իրադարձությունների սկսվելուն պես հանրապետությունում ազդեցության արևմտյան գործակալները հանդես եկան հայտարարություններով՝ արշավ սկսելով Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Երևանում արդեն, առանց չափազանցության, տասնյակ միջոցառումներ են եղել ի պաշտպանություն Ուկրաինայի, բայց արժի ուշադրություն դարձնել մի քանի կարևոր հանգամանքների վրա, որոնք շատ բան են բացատրում:

Ցույցերի համակարգումը և տեղի բնակչության չմասնակցելը

Հենց սկզբից հակառուսական ցույցերի համակարգումը, արևմտյան դեսպանությունների աջակցությամբ, բացահայտ ստանձնեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունը և անձամբ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, որն անձամբ մասնակցել է այդ սակավամարդ ցույցերին: Հաջորդ քայլը հանրապետությունում արևմտամետ հասարակական-քաղաքական ուժերի և ՀԿ-ների աշխուժացումն էր, որոնք իրենց տեղեկատվական աղբյուրներով ապահովում էին հակառուսական խորապատկերը:

Բացահայտ է, որ տասնյակ հակառուսական ցույցերը (ավելի քան 30) չափազանց սակավամարդ էին, իսկ տեղի հայ բնակչությունը դրանց փաստացի չի մասնակցել: Ամենաուշագրավն այն է, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը սկսեց համակարգել հանրապետություն ժամանած ուկրաինացիներին, որոնք ակտիվ ներգրավված էին նման միջոցառումներում:

Բազմիցս բողոքի ցույցեր են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև, երթեր քաղաքում, որոնց մասնակցել են ուկրաինացիները «Ռուսաստան՝ ագրեսոր» և այլ կարգախոսներով: Շատ հաճախ այդպիսի դրսևորումները հարուցում էին և շարունակում են հարուցել տեղի հայ բնակչության դժգոհությունը: Այսօր արդեն իրավիճակն ավելի ու ավելի կատակերգական բնույթ է ստանում

Անհամեստ հյուրերը և իշխանությունների անգործությունը

Մայիսի 9-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Հաղթանակի 77-ամյակի առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն: Դեսպանատուն էին հրավիրվել հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ և այլք:

Հենց այդ ժամանակ Ռուսաստանի դեսպանատան առջև ցուցարարներ հայտնվեցին Ուկրաինայի դրոշով: Ցուցարարների շարքերում փաստացի հայեր չկային: Մասնակիցների մեծ մասը Ուկրաինայի ներկայացուցիչներ էին, որոնք Հայաստան են ժամանել ռուսական ռազմական գործողության ժամանակ: Ցույցի մասնակիցները վանկարկում էին՝ «Ամոթ», «Խայտառակություն» և այլն:

Ցուցարարները բավական ագրեսիվ էին, վիրավորում էին անցորդներին և իրենց զգում էին ինչպես սեփական տանը: Երբ հյուրերը սկսեցին դուրս գալ ՌԴ-ի դեսպանատնից, ուկրաինացի աշխուժակները սկսեցին «Ամոթ» գոռալ: Ամբոխի ակտիվությունը սկսեց բարձրանալ, երբ նկատեցին, որ դեսպանատնից դուրս եկող որոշ հայեր կրծքին կրում են գեորգիևյան ժապավենը: Բախում սկսվեց ուկրաինացիների և հայերի միջև, իսկ ոստիկանությունն ընդամենը փորձում էր կանխել հետագա ծավալումը:

Պարադոքս է, բայց փաստ, որ Հայաստան հյուր եկած ուկրաինացիները կարող են քաղաքական ցույցեր կազմակերպել մի երկրի դեսպանատան առջև, որը Հայաստանի անվտանգության երաշխավոր է հանդիսանում: Նրանք ոչ միայն կարող են նման ցույցեր կազմակերպել, այլև վիրավորել տեղի բնակիչներին, որոնք Ռուսաստանին համարում են Հայաստանի դաշնակիցը:

Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստան ժամանած ուկրաինացիները բողոքի ցույցեր են կազմակերպում, իսկ Ուկրաինայի դեսպանությունը Հայաստանում գործնականում համակարգում է այդ շարժումը: Ո՞ւր են նայում Հայաստանի իշխանությունները և ինչո՞ւ են թույլ տալիս նման դրսևորումները:

Ակներև է, որ Հայաստանի իշխանությունները արևմտյան դեսպանությունների խիստ ճնշման տակ են, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի, և նման ցույցերը թույլ չտալու քաղաքական կամք չունեն: Այլապես Դենիս Ավտոնոմովը վաղուց Հայաստանի ԱԳՆ հրավիրված կլիներ, և այնտեղ նրան բողոքի նոտա հանձնած կլինեին:

Սակայն պետք է հասկանալ, որ այս ամենը շարունակվելու դեպքում տեղի բնակչության և հյուր եկած ուկրաինացիների բախման իրական վտանգ կա, որ հետագայում կարող է ավելի վատ ավարտվել: Հայաստանի իշխանության անգործությունն այդ առումով կարող է հանգեցնել բավական բացասական հետևանքների, նաև անդրադառնալ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների արդյունավետության վրա:

Աշոտ Սարգսյան, քաղաքագետ

Աղբյուրը՝  EA Daily

Հայաստան Ուկրաինա Ռուսաստան ուկրաինացիների հակառուսական ցույցեր

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին