Հղիության ընթացքում հիպերտոնիայով և պրեէկլամպսիայով կանայք ապագայում սրտանոթային հիվանդությունների ավելի մեծ վտանգի տակ են գտնվում, պարզել են Միացյալ Նահանգների Բրիգամի Կանանց հիվանդանոցի սրտաբանները: Այդ մասին նրանք խոսել են Journal of the American College of Cardiology ամսագրում։ Գրում է Gazeta.ru-ն։
Գիտնականները վերլուծել են ավելի քան 60000 մայրերի բժշկական տվյալները: Ինչպես պարզվել է, նրանք, ովքեր հղիության ընթացքում արյան բարձր ճնշման հետ կապված խնդիրներ են ունեցել, սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը միջինը 63%-ով բարձր է եղել։ Մասնավորապես, պրեէկլամպսիայից հետո ռիսկն աճել է 57%-ով, գեստացիոն հիպերտոնիայից հետո՝ 84%-ով։ Դեպքերի մեծ մասը կապված է եղել քրոնիկական հիպերտոնիայի, հիպերխոլեստերինեմիայի, 2-րդ տիպի շաքարախտի և/կամ ծննդաբերությունից հետո քաշի ավելացման հետ:
«Գեստացիոն հիպերտոնիա կամ պրեէկլամպսիայի պատմություն ունեցող կանայք պետք է տեղեկացված լինեն, որ նրանք ունեն սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկային խմբում են», - նշում են հեղինակները:
Գիտնականներն առաջարկում են, որ այն կանայք, ովքեր ունեցել են նախաէկլամպսիա և գեստացիոն հիպերտոնիա, պետք է հետազոտվեն՝ բացահայտելու սրտանոթային հիվանդության ռիսկի գործոնները և առաջարկություններ տրամադրել այդ գործոնների դեմ պայքարելու համար, գուցե դա երկարաժամկետ կնվազեցնի առողջական խնդիրների առաջացման հավանականությունը: