РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կուբայի իշխանությունների տվյալներով՝ առնվազն 40 մարդ է զոհվել Հավանայի կենտրոնում գտնվող Սարատոգա հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Գրում է Gazeta.ru-ն։
Կուբայի Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ 18 տուժածներ շարունակում են մնալ հոսպիտալացված, վեցը ծայրահեղ ծանր վիճակում են, որոնցից երկուսը երեխաներ են։ Եվս 42 մարդ դուրս է գրվել։
Սարատոգա հյուրանոցում, որը գտնվում է Կուբայի մայրաքաղաքում, հզոր պայթյուն է որոտացել։ Արդյունքում հյուրանոցը մասամբ ավերվել է, իսկ մոտակայքում գտնվող մեքենաները վնասվել են։ Միջադեպի ստույգ պատճառը դեռ հայտնի չէ։ Նախնական տարբերակը՝ կենցաղային գազի արտահոսքը և լիցքավորման բաքից պայթյունն է:
Սարատոգան Հավանայի ամենահայտնի հյուրանոցներից է։ Շենքը կառուցվել է 19-րդ դարում, որպես հյուրանոց այն աշխատել է 1933-ից մինչև 1960-ական թվականները։ Տարիների ընթացքում այդ հյուրանոցում կանգ առել են Մարոկկոյի թագավորը, Մադոննան և ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը: Ժամանակակից հյուրանոցը բացվել է 2005 թվականին վերականգնումից հետո։