f

Անկախ

Կրթության կազմակերպման գործընթացում տեխնոլոգիաների ներդրումը թռիչքային զարգացում է ապրել. Ժաննա Անդրեասյան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել «VR գործիքների փորձարկում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում» աշխատաժողովին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ներկայացվել են VR գործիքների կիրառության կարևորությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև կարիերայի ուղղորդման ու մասնագիտական կողմնորոշման համար ժամանակակից տեխնոլոգիաների նշանակությունը և առավելությունները:

Միջոցառումը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ ) ծրագրի շրջանակում:

Աշխատաժողովին մասնակցել են ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի ղեկավար Աննե-Վալերի Պետերսը, ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը, ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, միջազգային և տեղական գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ կրթության ոլորտում նոր սերնդի տեղեկատվական գործիքների կիրառումը գնալով ավելի գերակշռող է դառնում:

«Համավարակը ստիպեց մեզ վերջին երկու տարիներին կրթության կազմակերպման գործընթացում տեխնոլոգիաների  ներդրման թռիչքային զարգացում ապրել: Դրանք պարտադրված քայլեր էին, որոնց գնացինք կրթության շարունակականությունն ապահովելու համար: Այդ քայլերը միաժամանակ բացահայտեցին նոր ճանապարհներ և հնարավորություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են տեխնոլոգիաներն օգտագործվել կրթության և ուսուցման գործընթացում: Վիրտուալ իրականության գործիքներն անփոխարինելի են հատկապես ՄԿՈՒ ոլորտում, որտեղ էական նշանակություն ունեն սովորողների գործնական հմտությունների և կարողությունների զարգացումը:

Կարծում եմ, որ վիրտուալ իրականության գործիքների կիրառմամբ էապես փոխվելու են նաև հաստատությունների հագեցվածության և ենթակառուցվածքների բազայի վերաբերյալ մեր պատկերացումները: Այդ գործիքները մեզ թույլ կտան ֆիզիկական ենթակառուցվածքների պատկերացումներից անցում կատարել դեպի վիրտուալ ենթակառուցվածքներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` կարևոր է, որ նոր գործիքը փորձարկվում է զբոսաշրջության ոլորտի մասնագիտությունների համար` հաշվի առնելով, որ այդ ճյուղը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է: Նախարարի տեղակալը փաստել է նաև, որ համավարակի ժամանակ բազմաթիվ մշակութային հաստատություններ ստեղծարար մոտեցում ցուցաբերեցին` վիրտուալ գործիքների շնորհիվ նորովի ներկայանալով այցելուին, որը վիրտուալ զբոսաշրջության իրագործում էր: 

«GIZ-ն արդեն երկար տարիներ աշխատում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում՝ փորձարկելով տարբեր ծրագրեր: Շուրջ հինգ տարի է, ինչ Հայաստանի քոլեջներում և ուսումնարաններում պիլոտավորվում է դուալ կրթական համակարգը, որի նպատակն է Հայաստանի տնտեսության և կրթության համար մեծ նշանակություն ունեցող ոլորտներում ներդնել նորարարական լուծումներ:

Համավարակը մեծ ազդեցություն ունեցավ կրթության և տնտեսության թվայնացման տեմպերի աճի վրա: Այդ հիմնախնդրով պայմանավորված` մենք փորձեցինք այն, ինչ ծրագրված էր իրականացնել տարիների ընթացքում՝ կարճ ժամանակում ներդնելով թվային լուծումներ կրթության մեջ:

Հաշվի առնելով արդեն կուտակված փորձը՝ որոշեցինք կիրառել վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կրթության ոլորտում, որը կօգնի ավելի լավ հասկանալ այդ տեխնոլոգիաների ներուժը ոչ միայն մասնագիտական կողմնորոշման, այլև հետագա ուսումնառության ընթացքում»,- ընդգծել է ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը:

Միջոցառման ընթացքում հյուրերի կողմից փորձարկվել է Oculus Quest գործիքը, որի միջոցով ներկաները դիտել են 3D մոդելավորմամբ պատրաստված մասնագիտական կողմնորոշման հոլովակը` հյուրանոցային սպասարկման գործի մասին:

Ամփոփելով փորձարկման արդյունքները` ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի ավագ փորձագետ Յուլիա Ստակյանը նշել է, որ միջոցառման վայրի` «Ալեքսանդր» հյուրանոցի ընտրությունը պատահական չէ:

«Այս հյուրանոցում է նկարահանվել մասնագիտական կողմնորոշմանն ուղղված 360 աստիճան VR տեսահոլովակը, որտեղ ներկայացվում են հյուրանոցում տեղի ունեցող իրավիճակային սցենարներ, ինչն ավելի բարդ կլիներ բացատրել կամ պատկերել նկարների, բառերի կամ նույնիսկ սովորական տեսանյութերի միջոցով»,- նշել է Յուլիա Ստակյանը` հույս հայտնելով, որ հոլովակը կօգնի ապագա ուսանողներին՝ պատկերացնելու հյուրանոցային աշխատանքը և, ըստ այդմ, նաև կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Հիշեցնենք, որ դուալ կրթությունը Հայաստանում 2017 թ.-ից փորձարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի համագործակցության շրջանակում:

Հայաստանում պիլոտավորվող այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈՒ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով նրանց մրցունակությունն աշխատաշուկայում: Դուալ համակարգի հիմքում դրված է աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգը:

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը (ՄՀԶ ՄԿՈՒ) իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության պատվիրակմամբ:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին