Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 10։45-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա համայնքի Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին կին է ընկել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները եւ պարեկները մեծ դժվարությամբ պատգարակով մոտ 300 մետր հեռավորությունից դին տեղափոխել են երթևեկելի գոտի, մինչև կժմանի «Ալավերդի» բժշկկան կենտրոնի դիատարը։