f

Անկախ

Հայի ազատատենչ ոգու առկայծումը...


Այսօր՝ 2022 թ. մայիսի 9-ը, Հայոց միջնաբերդ Շուշիի ազատագրման 30-ամեակն է։

Այսօր, Ազգովի՝ մեծ խանդավառութեամբ ու փառապանծ տօնակատարութեամբ էինք նշելու մեր հզօր յաղթանակը, եթէ անառիկ Շուշին դաւադրաբար չյանձնւէր թուրքին...

Անձնատուր-դաւաճանները հետագային «արդարանում» էին թէ՝ մեզ ինչ պէտք էր տխուր ու դժգոյն Շուշին, երիցս փաստելով իրենց իսկ անհայրենիք-հակազգային լինելու իրողութիւնը...։

Շուշիի կորուստով էլ՝ հետագային կորցրինք Արցախի 75%-ը, հետն էլ՝ Սիւնիքի ու ընդհանրապէս Հայաստանի հողային-տարածքային ու պետական անվտանգութեան երաշխիքները։

Շուշին յանձնողների «ռազմա-քաղաքական» պարտութեանն օրինաչափօրէն յաջորդեց բարոյական պարտութիւնն, իսկ դա եւս «արդարացնելու» համար նորանոր նւաստացուցիչ զիջումները պատճառաբանեցին իրենց «խաղաղասիրութեամբ», այն էլ թուրք-ադրբեջանական հայատեաց ոսոխների հետ...։

«Խաղաղութեան» գինն էլ օրերս պարզւեց, երբ ն. փ.-ի բնութագրմամբ կիրթ ու կառուցողական ալիեւը հերթական «խաղաղասիրական» կոչն արձակեց՝ ասելով. «Հայաստանն այլեւս բանակ չպէտք է ունենայ ու նրա ազգաբնակչութիւնն էլ պէտք է դադարի քանակական աճ արձանագրելուց»...!!!

Այսպէս, ահա, Հայոց նորագոյն ու մեծագոյն յաղթանակի՝ Շուշիի ազատագրման համազգային արժէքը, դաւադիր իւրայինների ձեռամբ իսկ, փորձեցին վերածել հակարժէքի, որպէսզի նսեմացնեն ու իմաստազրկեն Հայի ազատատենչ ոգին:

Ոգի, որն անտարակուսօրէն եւ պատմական օրինաչափութեան թելադրանքով, վերստին առկայծելու է ինչպէս հայի խոցւած ենթագիտակցութեան մէջ, այնպէս էլ՝ Հայոց մթագնած երկնակամարում...:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Շուշիի ազատագրման օր Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին