Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը խոսել է աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի՝ կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու ցանկության մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
Այդ իսկ պատճառով 2022 թվականին Ջոկովիչն արդեն բաց է թողել երեք խոշոր մրցաշարեր, այդ թվում՝ Ավստրալիայի բաց առաջնությունը, որտեղից արտաքսվել է սկանդալով։
«Ափսոս, որ առողջական խնդիրներն այնքան լուրջ են, որ նման մարդիկ չեն օգնում հասարակության պաշտպանությանը։ Եթե շատերին ես ոգեշնչում, մարդիկ վստահում են քեզ, ապա պատվաստումների պահանջվող մակարդակին հասնելն ավելի դժվար է դառնում։ Ես շատ առումներով հիանում եմ նրանով (Ջոկովիչ), բայց ես կցանկանայի, որ նրա դիրքորոշումը պատվաստումների վերաբերյալ տարբերվեր»,- Բիլ Գեյթսի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն: