f

Անկախ

Գոնե Մայիսի 28-ը որպես տոն շարունակելու համար պետք է  այս իշխանություններին հեռացնել ․ Ավետիք Իշխանյան


Շուշին ի վերջո դժբա՞խտ և դժգո՞ւյն էր, թե՞ հայոց հպարտությունն էր, որ ժամանակավորապես կորցրել ենք, բայց ամեն ջանք գործադրելու ենք, որ հետ բերենք։ Եթե պատասխանը երկրորդ տարբերակն է, ապա  մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը, պետք է առիթ դառնար՝ պետական և հասարակական մակարդակով ի լուր աշխարհի ազդարարելու, որ չնայած պարտությանը, մենք կոտրված ու հուսալքված չենք, մենք տեր ենք մեր ինքնությանը, մեր պատմական ժառանգությանը և մեր հայրենիքին։

Բայց արի ու տես, որ մայիսյան այս եռատոնը, որ շուրջ 3 տասնամյակ մեր հպարտության մարմնացումն է եղել, այսօր դարձել է դիմազուրկ, լղոզված ուղերձների օր։ 

Այսպես, «Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին հետևող» ՀՀ նախագահի ուղերձում հիշատակում անգամ չկա Արցախի մասին։ Նրա համար մայիսի 9-ը խորհրդանշում է միայն 77 տարի առաջ ԽՍՀՄ կազմում ընդդեմ ֆաշիզմի կերտած հաղթանակը։ Նախագահի ուղերձում Արցախին անդարդարձը սահմանափակվում է վետերաններին հիշատակելով․ «Մենք խոնարհվում ենք Հայրենիքի համար անօրինակ հերոսություն ցուցաբերած մեր հերոսների հիշատակի առջև, առողջություն մաղթում Մեծ հայրենականի և ղարաբաղյան պատերազմի վետերաններին»:

Խորհրդարանական Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահն ընդահանրապես որևէ ուղերձ չի հղել։ ԱԺ կայքում ընդամենն իրազեկում են, որ նա այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Եռաբլուր է այցելել։

Իսկ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրվա խորհուրդն օգտագործել է՝ անուղղակի մեղադրանքներ հնչեցնելու նախկինների հասցեին և արդարացնելու իր և իր քաղաքական թիմի ներկայիս քաղաքականությունը։ Շուշին դժբախտ և դժգույն համարող վարչապետը, բնականաբար, չի խոսում այն  վերստին ազատագրելու նպատակի մասին։ Ավելին, իր ճառերի մակարդակում  նա արդեն իջեցրել է Արցախի անկախության նշաձողը․ խոսում է ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Արցախի ժողովրդի իրավունքների իրացման մասին։

Մեջբերենք հատված նրա ուղերձից․ «Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց ուժեղացող պետականությունը, Արցախի հայության իրավունքների լիարժեք իրացումը, մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցությունը, որն Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքն է:

Ժողովրդի քվեն ստացած քաղաքական մեծամասնությունը Հայաստանն առաջնորդում է հենց այս ճանապարհով՝ հասկանալով այն բոլոր դժվարությունները, որ ի հայտ են գալու: Մենք պատրաստ ենք առերեսվել այդ դժվարություններին, որովհետև մեզ առաջնորդում է համոզմունքը, որ այո՝ մենք շարժվում ենք դժվար, բայց ճիշտ ճանապարհով:

Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի»:

«Նրանք մեզանից գողացան մեր տոնը, մեր հաղթանակները»

Օրվա աղավաղված խորհրդի և անհրաժեշտ ուղերձների մասին «Անկախը»  զրուցել է իրավապաշտպան, Արցախյան շարժման ակունքներում կանգնած «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի անդամ Ավետիք Իշխանյանի հետ։

-Պարոն Իշխանյան, նոր իրողության պայմաններում ինչպիսի՞ն պետք է լիներ օրվա խորհուրդը և ի՞նչ ուերձներ պետք է հնչեցնեին իշխանության ներկայացուցիչները։

-2020-ին մեզնից խլեցին Մայիսի 9-ը, մեր տոնը կողոպտվեց։ Ես չեմ ընդունում այլևս, որ այսօր տոն է։ Ուստի չեմ հետևել Հայաստանի իշխանությունների ուղերձներին, նրանք ընդհանրապես իրավունք չունեն խոսելու։ Բայց, բնականաբար, նրանք որևէ ամոթի զգացում չունեն և պարզ է, որ ինչ-որ բաներ խոսել են։ Ինչո՞ւ  իրավունք չունեն խոսելու, որովհետև իմ համոզմամբ, 2020-ի պատերազմը և պարտությունը ոչ թե պատահական հարձակում էր մեր թշնամու կողմից, այլ ծրագրավորված էր, և Հայաստանի իշխանություններն այդ դավադրությանը մասնակցում էին։ Նրանց բոլոր խոսքերը սին են այլևս։ Նրանք մեզանից գողացան մեր տոնը, մեր հաղթանակները։ 

Մայիսին մենք երկու մեծ տոն ենք  ունեցել՝ Շուշիի ազատագրումը և Սարդարապատի հաղթանակը։ Այս իշխանությունները ջնջեցին Շուշիում տարած հաղթանակը, այդ մի տոնը խլեցին մեզնից։ Եթե նրանք շարունակեն մնալ իշխանության, ապա ես հավատացնում եմ, որ նրանք մեզնից կխլեն նաև  Մայիսի 28-ը, և դա Հայաստանի վերջը կլինի։ 

Գոնե մայիսի 28-ը որպես տոն շարունակելու համար պետք է  այս իշխանություններին հեռացնել ,և հետագայում մտածել մեր արժանապատվությունը  վերականգնելու և Շուշիի վրա նորից հայկական դրոշը ծածանելու մասին։

-Արդյոք դրանո՞վ եք պայմանավորում, որ այսօր Շուշին և Արցախի կորսված տարածքները վերստին ազատագրելու անհրաժեշտության և կարևորության մասին որևէ խոսք չհնչեց ՀՀ իշխանությունների կողմից։

-Այո։ Նրանք պատրաստ են Արցախը ոչ միայն վերջնականապես հայաթափելու և նվիրելու Ադրբեջանին, այլևս ես ենթադրում եմ, որ նրանք կարող են Զանգեզուրի միջանցքի անվան տակ, իբրև կոմունիկացիաներ են բացում,  Սյունիքը նույնպես նվիրել թշնամուն՝ պատճառաբանելով, որ  հանուն խաղաղության է։

-Իսկ այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության գործողությունները։

-Ես ձեռնպահ կմնամ ընդդիմության գործողությունները մեկնաբանելուց։ Ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը ներկայացներ նաև հստակ ծրագիր, թե  հնարավոր իշխանափոխության դեպքում կոնկրետ հարցերում ինչ գործողություններ պետք է կատարվեն։

Ես դեռևս  սպասում եմ ընդդիմության կողմից վճռական գործողությունների, և եթե ընդդիմությունը ձախողի այս դիմադրության շարժումը, ապա, ինչպես ասացի, Սարդարապատի տոնը մեզ համար իսկապես կվերանա։Եթե ընդդիմությունը  սկսել է, պատասխանատվություն է վերցրել, ապա նահանջի տեղ չունի։ 

 

Ավետիք Իշխանյան խմբագրի ընտրանի Մայիսի 9 եռատոն Շուշի Շուշիի ազատագրման օր

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին