f

Անկախ

Իշխանությունները ունեն միտում պառակտելու Սփյուռքը. Հակոբ Տեր-Խաչատուրյան


Արցախը վիրավոր է, և մենք գիտակցում ենք՝ այս երկու տարիները բավականին բարդ ժամանակաշրջան են: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Եռատոնը մեզ համար խորհրդանշում է այն վճռականությունը, որն ունի հայ ժողովուրդը, իսկ Արցախը այդ իրավունքի պաշտպանության առաջին գծում է: Այս օրը մեր վճռականության վերականգնման օրն է, և մենք՝ որպես Հայ Հեղափոխական Դաշնակցություն պատրաստ ենք այնպես անել, որ Արցախը լինի հայկական և երբեք չլինի Ադրբեջանի կազմում»,- ասաց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ ՀՅ Դաշնակցությունը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Արցախի ժողովուրդը իրեն չզգա միայնակ. «Արցախը մեզ համար աննահանջելի կետ է, մենք որևէ կերպ չենք կարող հաշտվել այս իրավիճակի հետ, պատերազմը դեռ շարունակվում է»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության կողմից իրականացվող դիմադրության հանրահավաքներին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ասաց, որ իշխանությունը պետք է անցնցում հեռանա. «Իշխանությունը ասում է, որ ստացել է մանդատ բանակցությունները այս կերպով վարելու համար, բայց իրականությունն այլ է. ոչ ոք իրենց չի տվել մանդատ երկիրը տանելու նոր պարտության»,- նշեց Հ. Տեր-Խաչատուրյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Տեր-Խաչատուրյանը ասաց, որ իրենք ևս կողմնակից են հայ-թուրքական հարաբերությունները նորմալ լինեն, բայց դա չի նշանակում, որ իրենք կողմնակից են հայ-թուրքական հաշտեցման:

«Հաշտեցման գործընթացը կենթադրի Թուրքական նախապայմանների ընդունում: Թուրքիան միշտ խանգարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ հայկական կողմը նախկինում գնացել է բանակցությունների առանց նախապայմանների»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Ըստ Խաչատուրյանի՝ իշխանությունը ունի միտում պառակտելու Սփյուռքը: Ըստ նրա՝ իշխանությունները ամեն ինչ անում են՝ Սփյուռքը պառակտելու համար, բայց այս իշխանությունների առաջացրած խոչընդոտները որևէ հաջողություն չեն ունենա: Հաջորդ քայլը, ըստ Տեր-Խաչատուրյանը, պայքարն է հանուն Արցախի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի  և Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացման հստակ ձեռնարկների կանխարգելումն է:

Հայաստան  Հակոբ Տեր-Խաչատուրյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին