f

Անկախ

Մեր պաշտպանյալը քաղբանտարկյալ է «ժողովրդավարության բաստիոնում․ կալանավորված ցուցարարի պաշտպան


Մեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն իր բովանդակությամբ այնքան ներքին հակասականություններ ունի, որ միանգամից պարզ է դառնում իրականության հետ դրա որևէ աղերս չունենալու հանգամանքը։ Այս մասին ֆեյսբուքում հայտարարություն է տարածել կալանավորված ցուցարարի պաշտպանական թիմը։

Գրառման մեջ, մասնավորապես, նշված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր ՀՀ քննչական կոմիտեի կողմից պաշտոնական հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվել է։

Քննչական կոմիտեի կողմից հայտնած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝

«(…) քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էին ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր ձերբակալվել էին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:»։

Նշված տեղեկությունների առնչությամբ ցանկանում ենք մեր հանրությանը մի շարք կարևոր պարզաբանումներ ներկայացնել։

Այսպես, Քննչական կոմիտեն իր տարածած հայտարարության մեջ հատուկ հետևողականությամբ «պատահաբար» մոռացել է նշել, որ մեր պաշտպանյալ Ա. Մ.-ի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքը բավարարվել է և այն ճանաչվել է ոչ իրավաչափ (ապօրինի), քանի որ ձերբակալումն իրականացվել է ոչ միայն դրա համար սահմանված առավելագույն ժամկետի էական խախտմամբ, այլև առհասարակ գործ ունենք բառիս իրավաբանական իմաստով ԱՆՆՊԱՏԱԿ ձերբակալման հետ։

Նույնպիսի համառ «պատահականությամբ» Քննչական կոմիտեն իր հայտնած տեղեկատվության մեջ «մոռացել է» նշել, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է միայն ՄԱՍՆԱԿԻ և 2 (երկու) անչափահաս երեխաների հայր, նախկինում երբեք չդատված, հասարակության և հատկապես պատերազմում զոհված զինծառայողների ծնողների շրջանում հարգանք վայելող մեր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 1 (մեկ) ամիս ժամկետով կալանավորումը։

Բացի այդ, լավ կլիներ, որ Քննչական կոմիտեն հանրությանն իրազեկեր, թե այդ ի՞նչ անհրաժեշտությամբ պայմանավորված է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը ՔԿ-ի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնից ժամերի ընթացքում տեղափոխվել ՔԿ-ի Երևան քաղաքի վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժին։

Լավ կլիներ նաև, որ ՔԿ-ն պարզաբաներ թե ի՞նչ նպատակ հետապնդելով է նախքան կալանքի միջնորդություն ներկայացնելը հարցաքննել միայն իրավապահ մարմնի ծառայողներին (գերատեսչական շահով կաշկանդված), բայց ոչ տվյալ դեպքին ականատես ցանկացած որևէ այլ գեթ մեկ անձի։

Պաշտպանական կողմի համար թե ՔԿ-ի տարածած այս հայտարարությունից առաջ և թե հատկապես դրանից հետո առավել քան ակնհայտ է, որ մեր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ուղիղ կապված է նրա քաղաքական հայացքների հետ և պայմանավորված է նրա ընդդիմադիր կեցվածքով։

Առավել պատկերավոր ասած մեր պաշտպանյալը քաղբանտարկյալ է «ժողովրդավարության բաստիոնում»։

Մեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն իր բովանդակությամբ այնքան ներքին հակասականություններ ունի, որ միանգամից պարզ է դառնում իրականության հետ դրա որևէ աղերս չունենալու հանգամանքը։

Ուստի, համոզված ենք, որ այս ապօրինի մեղադրանքը երկար կյանք ունենալ չի կարող։

Սույն ապօրինի քրեական հետապնդման այլ մանրամասների մասին կխոսենք առաջիկայում։

Հ.Գ. Կարծում ենք, որ իրավապահ մարմինների այսօրինակ աղճատված հայտարարությունները ոչ թե հանրությանը հուզող քրեական գործերով տեղեկություններ տրամադրելու, այլ վախի մթնոլորտ տարածելու եղանակով մեր հայրենակիցներին իրենց սահմանադրական իրավունքներից չօգտվելու կոչ անելու նպատակ են հետապնդում։

Ա. Մ.-ի պաշտպաններ

Արթուր Նահապետյան

Վահե Եփրիկյան»։

Վահե Եփրիկյան ՖԲ Գրառում Արթուր Նահապետյան ՀՀ Քննչական կոմիտե կալանավորում Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին