Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաճկոնը և հախճապակե աքաղաղը, որ նվեր էր ստացել Մեծ Բրիտանիայի նախագահ Բորիս Ջոնսոնը, վաճառվել են աճուրդում: Այդ մասին մայիսի 6-ին տեղեկացրել է The Daily Telegraph թերթը:
Ասվում է, որ աճուրդը կազմակերպել է Sotheby’s աճուրդի տունը բարեգործական նպատակներով: Վաճառքը սկսելուց առաջ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Ջոնսոնը և կոչ արել հնարավոր գնորդներին առավելագույն ակտիվություն ցուցաբերել: Զելենսկու հագուստի նախնական գինը եղել է 50 հազար ֆունտ ստեռլինգ (61 հազար ԱՄՆ դոլար): Վաճառվել է 90 հազար ֆունտ ստեռլինգով (110 հազար ԱՄՆ դոլար): Բացի բաճկոնից, վաճառքի է հանվել այն հախճապակե աքաղաղը, որը Ջոնսոնը նվեր է ստացել Կիև կատարած այցի ժամանակ էքսկուրսավարի դերը ստանձնած Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից:
Աճուրդի կազմակերպիչները բացատրել են, որ աճուրդից հավաքված ամբողջ դրամը տրամադրվելու է Ուկրաինային մարդասիրական օգնություն ցույց տալուն:
Ի դեպ, ավելի վաղ նշանավոր ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի շապիկը վաճառվել է 9,3 մլն ԱՄՆ դոլարով:
.