f

Անկախ

Անդոնապատում


Ռուբեն Հայրապետյանի նախկին ներքոստորագրյալ Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ-ին իր ողնուղեղի ճիչն է ուղղել՝ Արցախն ու Հայաստանը հանձնել չցանկացող ընդդիմադիր երիտասարդներին հավաքել եւ ուղարկել ՊՆ։ Սույն սելեկտիվ տեսակի ասածն էն ա, որ բռնեն ու տանեն բանակ։

Ծանր սթրես է խոսել նման առանձնյակից, բայց հե՛նց սրա ասածի մեջ է այս իշխանության խտացված ողջ անբարոյականությունը։

Հա, չմոռանանք, որ Քոչարյան Անդոյի տղան բանակում չի ծառայել ու չծառայելու լոլոները բնավ հետաքրքիր չեն։

Փաստորեն, սրանց համար բանակը պատժիչ բատալիոն է, տառականներով լեցուն կարցեր ու ցուցարարներին պատժելու համար նրանց պիտի բռնել եւ պատժել բանակով։

Ու հենց այս տրամաբանությամբ 44-օրյա պատերազմի դաշտ՝ բայրաքթարների տակ մեռնելու էին ուղարկում 18-ամյա տղաների, ովքեր անգամ գոնե մեկ ամիս «ուչեբկա» չէին հասցրել անցնել։ Ուղարկում էին առանց զրահաբաճկոն ու սաղավարտ, շատերին էլ՝ առանց հրամանատար ու իհարկե՝ առանց խիղճ։

Ու տղաները վառվում էին բայրաքթարների տակ, որովհետեւ «ժողովրդավարության բաստիոն» իշխանության համար հայրենիքին ծառայելը պատժիչ գումարտակ ուղարկելու նման մի բան էր եւ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում 2018 թվից հետեւողականորեն սպանեցին բանակն ու հայրենասիրությունը սարքեցին ընդամենը ռաբիս երգի տեքստ, որից ամաչել համարվեց ժամանակի թրենդը։

Իսկ որպես ամուր բանակի ալտերնատիվ` դեմ տվեցին կլուբնիկն ու կրեմով ռուլետը՝ որովհետեւ հայրենիք սիրելն արդեն իսկ հռչակված էր մոդայից դուրս։

ԱԱԾ-ին ուղղված Քոչարյան Անդոյի հոգու ճիչն այս իշխանության արժեհամակարգն է, ինչը մեր բոլորի տուն բերեց պատերազմը ու Շուշիից լսվող թուրքի ազանը։

Հ. Գ. Իսկ ֆրանսիայի հրապարակում հավաքված տղաները ոչ միայն բանակում են ծառայել, այլեւ նրանցից շատերը 44-օրյա պատերազմում առանց զրահաբաճկոն կռիվ են տվել էն բայրաքթաների դեմ, որոնց տերերի հետ դուք հիմա խաղաղության բրուդերշաֆթ են խմում։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում անդրանիկ Քոչարյան հայոց բանակ Հայաստան խմբագրի ընտրանի

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին