f

Անկախ

Արտակ Ստեփանյան․ ««Աթլետիկան բոլորի համար» միջոցառումը միտված էր բացահայտելու հատուկ մարզիկներին»


Ապրիլի 28-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադաշտում  անցկացվեց «Հայկական հատուկ օլիմպիադաների» կողմից կազմակերպված «Աթլետիկան բոլորի համար» խորագրով մրցաշար, որին Երևանի 8 դպրոցից մասնակցեցին  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) շուրջ 90 երեխաներ։
Անկախի հետ զրույցում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանը խոսում է միջոցառման անցկացման մտահղացման, նմանատիպ ծրագրերի շարունակական լինելու և հասարակությանն իրազեկելու անհրաժեշտության մասին։ 


-Պարոն Ստեփանյան, «Աթլետիկան բոլորի համար» մրցման մտահղացումն ինչպե՞ս առաջացավ։
-2017 թվականից «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահն եմ եղել, 2022 թվականի հունվարին ընտրվել  գործադիր տնօրեն։ Ստանձնելով  այս պատասխանատու գործը՝ ավելի մանրամասն պետք է ծանոթանայի կազմակերպության գործունեությանը։ Ուստի, կարճ ժամանակահատվածում բազմաթիվ հանդիպումներ կազմակերպվեցին՝ հասկանալու համար, թե որտեղի՞ց պետք է սկսել և ու՞ր պետք է գնալ։  Նշեմ, որ այդ ընթացքում կազմակերպության պատվավոր նախագահ ընտրվեց աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը։ 


Հերթը մարզական գործունեությանն էր։  Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելով՝ ողջ թիմով որոշեցինք անցկացնել «Աթլետիկան բոլորի համար» մարզական միջոցառումը, որն էլ տեղի ունեցավ ապրիլի 28-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադաշտում, որի համար շնորհակալություն եմ հայտնում  ՄՀԿ նախագահ Սոկրատ Պետրոսյանին՝ մարզադահլիճն անվճար տրամադրելու և մեզ աջակցելու համար։


-Միջոցառման ընթացքի, երեխաների ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Մարզիկներն իրենց ուժերը չափեցին 4 մրցաձևում՝ վազք 50 մ, տեղից հեռացատկ, 
հեռացատկ, թենիսի գնդակի նետում:  Նկատելի էր երեխաների ոգևորությունը։ Գրանցվեցին շատ բարձր արդյունքներ։ «Աթլետիկան բոլորի համար» միջոցառումը միտված էր բացահայտելու հատուկ մարզիկներին, որպեսզի  կազմավորենք թիմ՝ միջազգային մրցաշարերում հանդես գալու համար։
Նշեմ, որ կազմակերպչական աշխատանքները սկսել էինք միջոցառումից բավական առաջ՝ դպրոցների տնօրենների, ուսուցիչների, կամավորների հետ հանդիպելով։ 


Կամավորները, որոնք հիմնականում «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» մասնագիտության ուսանողներն էին, անթերի կատարեցին իրենց գործը՝ սիրով համաձայնելով մասնակցել։ Կամավորների հետ աշխատանքը կոորդիանցում էր մեր կազմակերպության անդամ Էրիկ Մարտիրոսյանը, ով նաև գլխավորում էր մարզչական թիմը։ Միջոցառման ավարտին երեխաների ծնողները մոտենում էին և շնորհակալություն հայտնում կամավորներին՝ գնահատելով  կատարած աշխատանքը։
Նշեմ, որ առաջին մրցումներն էին,  բնական է, կային նաև թերություններ, որոնք, սակայն, բացարձակապես չանդրադարձան ընթացքի վրա։  


-Նկատելի էր, որ մրցաշարին իր ներկայությամբ առանձնահատուկ երանգ, երեխաներին՝ ոգևորություն պարգևեց «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության  պատվավոր նախագահ, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը։ 
-Վիկ Դարչինյանի ընտրությունը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության  պատվավոր նախագահի  պաշտոնում ինքնանպպատակ չէր։ Աշխարհահռչակ բռնցքամարտիկն իր հեղինակությամբ պատրաստակամություն հայտնեց՝ այս շարժումն ավելի  հասանելի դարձնելու, իրազեկելու մեր հասարակության տարբեր շերտերին։ 
Վիկ Դարչինյանն իր ներկայությամբ  էլ ավելի  մասսայական կդրաձնի այս շարժումը։ Նշեմ, որ Վիկ Դարչինյանի ներկայությունը ոչ միայն երեխաների, այլև ուսուցիչների ու ծնողների մոտ մեծ վստահություն առաջացրեց, իսկ երեխաների ոգևորությունն անսահման էր։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք այս հարցում Վիկ Դարչինյանի ներուժն օգտագործելու։


-Մրցաշարերի անցկացումը շարունակակա՞ն կլինի։
-Առաջին անգամ էր իմ կողմից նմանատիպ միջոցառում կազմակերպվում։ Տեսնելով երեխաների ոգևորությունը՝ նախատեսում ենք անցկացնել նման մարզական միջոցառումներ նաև  այլ մարզաձևերից։  Մայիսի վերջին նախատեսում ենք անցկացնել ֆուտբոլի առաջնություն։ Համագործակցում ենք  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ներառական կրթություն իրականացնող դպրոցների հետ։ Հուսանք, որ ամեն բան ըստ պլանավորածի կընթանա, կրկին ակնկալում ենք բազմաթիվ երեխաների մասնակցություն։ 

 

Հայկական հատուկ օլիմպիադաներ Սպորտ Արտակ Ստեփանյան Վիկ Դարչինյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին