f

Անկախ

Տեղի է ունեցել Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը


2022 թ. լրանում է անվանի դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետի    որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողովին կից խորհուրդ, և հաստատվել է դրա անհատական կազմը:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նիստը, որին ներկա է  եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անցկացվել է միացյալ՝ հոբելյանական հանձնաժողովի անդամների և աշխատանքային խմբի մասնակցությամբ:

Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Օհան Դուրյանի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և նշելու գործում միացյալ աշխատանքային խմբի կարևոր առաքելությունը:

«Բարձր մտավորականի իր էությամբ Օհան Դուրյանը եզակի երևույթ է ինչպես երաժշտարվեստի ոլորտում, այնպես էլ մեր կյանքում: Մաեստրոն ուղեցույց է յուրաքանչյուրիս համար՝ ինչպես պետք է ապրել, ինչպես պետք է ստեղծագործել, ինչպես սիրել և պայքարել: Նա այն կերպարն է, որի կարիքն այսօր մենք շատ-շատ ունենք, և նրա դավանած արժեքները պետք է ազդակ լինեն բոլորին՝ ձգտելու այդ կերպարին»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս անդրադարձել է Օհան Դուրյանի հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությանը և որպես նպատակի իրագործման առաջնային քայլ մատնանշել հանձնաժողովի ու աշխատանքային խմբի կազմում համապատասխան կառույցների ղեկավարների և մշակույթի գործիչների ընդգրկվածությունը:

Նիստի ընթացքում քննարկվել և դիտարկվել են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական  տարաբնույթ միջոցառումների բովանդակային բաղադրիչները, ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների առաջարկություններն ու դիրքորոշումները: Նախանշվել և մտքեր են փոխանակվել  նաև  միջոցառումների ձևաչափերի ու ժամանակացույցին  առնչվող մի շարք  հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին հնչեցված առաջարկներն ամփոփելու և դրանք հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին