f

Անկախ

Ակնթարթն է կանգառ առնում


Խոսք ընթերցողի
 

Շատ անգամ եմ լսել, որ ժամանակն է ամենար դարդատավորը: Բայց արի ու տես, որ մեր օրերի հասարակական-քաղաքական խարնաշփոթում բոլորը մեղադրում են ժամանակին: Բոլորը կարծում են թե ժամանակը գալիս է, մինչդեռ ժամանկը գնում է: Ժամանակի մեքենան իր թափքին առած մեզ առաջ է տանում, իսկ''Մովսես Խորենացի'' մեդալակիր, արձակագիր Լևոն Ջավախյանը մեզ իր գրքով (''Ետ արի'', Երևան ''Լուսակն'', 2022) ետ է կանչում, մեր ոտքերի տակ փռելով գունագեղ, երևակայական մի գորգ, որ զարդարված է մեսրոպատառ բառաշղթայի մի անծայրածիր ժապավենով:

Միանգամից ասեմ, որ իմ ընկեր, վաղեմի բարեկամ Լևոն Ջավախյանը ,Յոթանասունից հետո էլ նույնն է ինչ ամենասկզբում՝ ՛՛Ամենաանկեղծ մարդը՛՛(1990):

Լևոն Ջավախյանի արձակը մեր ապրած կյանքին գրողի արձագանքից ճառագող հայելային պատկեր է կարծես, մեկ էլ միանգամից դառնում է գրական-գեղարվեստական մտավարժանք: Ամեն տեղ հաղթողը ջավախյանական անկեղծությունն է ու լոռեցիական պարզությունը: Այս և հեղինակի մյուս գրքերում ևս որոշ պատառիկներ ու մտքեր, հատկապես հումորային ժանրի արտահայտությունները չեմ կարողանում տեղավորել գրքերի մասին իմ պատկերացումներում, կարծես թե խախտվում է բարոյական նկարագրության համար սահմանված կարմիր գիծը, բայց այդ հանգամանքը չի խանգարում, որ ընկալեմ Լևոն Ջավախյանի խոսքն ու ասելիքը: Իսկ ասելիք Լևոն Ջավախյանը ունի, լսողներ(ընթերցողներ) շատ ունի:

Նրա ներկայացմամբ ՛՛Սերը գնացքի վագոնում՛՛, ՛՛Երկու բախտ՛՛, ՛՛Հոպոպի փոշին՛՛  և ՛՛Կյանքի ծաղիկը՛՛ նույն նրբությունն  ունեն, նույն երանգը, նույն ուժը ՝ իրական կյանքի դասեր են դրանք: Դասեր պիտի առնենք սեփական և շրջապատի սխալներից, վրիպումներից:
...Լռությունը ձայն ունի, մեծ պայթյունը լռության ձայնն է, - եզրակացնում է Լևոն Ջավախյանը պատմվածքներից մեկի ավարտին, մեկ ուրիշ տեղում էլ. ՛՛Եվ վայն եկել է տարել է Հային հալածողին՛՛: Այս ընդգծումը Լևոն Ջավախյանը արել է գրքի ամենավերջում, 2022թ. մարտի 25-ին:
    Այնպես որ հարգելի ընթերցող խորհուրդ կտամ ինքդ օր առաջ ձեռքդ առնես լևոն Ջավախյանի այս գիրքը և կիմանաս, որ 2018թ. մեր երկրում հեղափոխություն չի եղել, կիմանաս ՛՛Հիմարության սահմանը՛՛, կկարդաս ՛՛Անավարտ նամակ՛՛-ը, կսգաս ՛՛Զավակի մահը՛՛ ու համոզված եմ, որ ինքնաբերաբար կձայնակցես Լևոն Ջավախյանին. ՛՛Երբ ազգդ այդ ամենը տեսնում  և հանդուրժում է, տեսնում և հանդուրժում է, հանդուրժում է, հանդուրժում, ..՛՛: Ակնթարթը կարծես կանգ է առնում (գոնե մեր երևակայության մեջ), բայց ժամանակը մեկ է հոսում է, սահում է առաջ:

Հ.Գ. Գրքի շապիկին հեղինակի եղբոր, ՀՀ նկարիչների միության անդամ Լևոն Ջավախյանի՛՛Արևածագ՛՛ գեղանկարն է, վաղվա օրվա լուսապսակով: Գրքի սրբագրիչ Աննա Ջավախյանը հեղինակ հորից 10 օրինակ գիրք է խնդրել:

Վաղարշակ Ղորխմազյան
 

Լևոն Ջավախյան Հայաստան Վաղարշակ Ղորխմազյան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին