f

Անկախ

ՄԻՊ-ն անդրադարձել է հավաքների ընթացքում անհամաչափ ուժի կիրառմանը, բերման ենթարկման ընթացակարգային խախտումներին


Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մամուլի ազատության օրվա առթիվ ՄԻՊ աշխատակազմում ընդունել է շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։

ՄԻՊ-ից հայտնում են, որ ասուլիսի բացման իր խոսքում Պաշտպանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և ընդգծել նրանց դերի կարևորությունը ժողովրդավարական հասարակության կերտման գործընթացում։ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում և տեղեկատվական իրականությունում մասնագիտական պարտքը պատշաճ իրականացնելու համար շատ մարտահրավերներ կան լրագրողների աշխատանքի համար և ընդգծել, որ աշխատանքային կարողությունների շարունակական կատարելագործման հարցում ՄԻՊ աշխատակազմը շարունակելու է ձևավորված սերտ համագործակցությունը ԶԼՄ գործընկերների հետ՝ նեղ մասնագիտական կամ զգայուն թեմաների լուսաբանման հարցերում մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով։

Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն բաղադրատարրի՝ խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի իրացման շուրջ ՄԻՊ աշխատակազմի և ԶԼՄ ներկայացուցիչների առաքելությունը ընդհանրություններ ունի, և այդ համատեքստում կարևորել է հանրության կրթման ու իրավագիտակցության բարձրացման համար ջանքերի մեկտեղումը։

Հաջորդիվ, Պաշտպանը ԶԼՄ գործընկերներին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմում ստացված նախորդ տարվա դիմում-բողոքների ուսումնասիրությունների արդյունքում վերհանված տեղեկատվության ազատությանը վերաբերող վիճակագրական տվյալները և պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Մասնավորապես՝ ասուլիսի ընթացքում Պաշտպանը հանգամանորեն անդրադարձել է  հավաքների ու անհնազանդության ակցիաների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում արձանագրված անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկման ընթացակարգային խախտումների, լրագրողների հանդեպ պետական բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից բռնության դեպքերին։ Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է նաև լրատվամիջոցի կողմից ատելության ու անհանդուրժողականության հրահրման ու տարածման անթույլատրելիությունը՝ որպես պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրության սկզբունք։

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև հանրային մեծ հնչեղության և ցասման արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքի քրեաիրավական, բարոյահոգեբանական կողմերին և ոստիկանական ուղեկցող ծառայության մասնագիտական ասպեկտներին։

Ի թիվս մի շարք այլ հարցերի, Պաշտպանը պատասխանել է նաև հանրային քննարկման առիթ հանդիսացած անհնազանդության բողոքի ակցիաներին երեխաների գիտակցված մասնակցության իրավունքի իրացման, երեխայի լավագույն շահի առաջնահերթության և ակցիաներով պայմանավորված՝ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներին, դատական գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրության համակարգի կասեցված լինելու հանգամանքի ռիսկերին և ոստիկանության զորքերի բարեփոխման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությանը։    

Հայաստան ՀՀ ՄԻՊ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին