Արմավիրի մարզում, այսօր` մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Mercedes G և Mercedes E180 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։