f

Անկախ

Խոստացեք, որ երկիրն ոտքի պիտի հանենք ազգովի, ներգրավելով բոլոր կարող ուժերն և չեն կրկնվելու նախկին կործանարար սխալները


Երեկվա հանրահավաքի, նստացույցի և այսօրվա անհնազանդության գործողությունների հետ կապված մի քանի նկատառումներ եմ ինձ համար արել, որոնցով ուզում եմ կիսվել։

Իշխանությանը բազմածների մոտ կարծես իսկապես տագնապալի վիճակ է։ Ընգրկված տարատեսակ ոստիկանական ուժերը հասնում են 10000֊ի և նրանք հիմնականում կենտրոնացված են Երևանի փոքր կենտրոնում։ Այսօր` ժամը 15։00֊ի մոտ ԳԱԱ հետնամասում և դիմացը բազմաթիվ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ նկատեցի, որտեղ հոգնած քնած էին ոստիկանները։ Անհամաչափ մեծ ուժեր կենտրոնացնելն և անընդհատ պատրաստ պահելը բերում է գերլարման ու հոգնածության։ Կարճ ասած ինչպես ամեն ինչն են տապալել, այնպես էլ այս գործն են տապալում։

Այսօր անհնազանդության գործողությունները հիմնականում կենտրոնում էին։ Վաղը, եթե Երևանի մնացած վարչական շրջաններում էլ սկսվեն անհնազանդության գործողություններ և նույնը կատարվի Հայաստանի մնացած խոշոր քաղաքներում, կտեսնենք ոստիկանության լիակատար պարալիզացիան։ Ստիպված ԱԺ տարածքի պարիսպների ամրակայումից բացի, կսկսեն փորել խրամատներ և կառուցել թմբեր, դարպասների վրա ձյութով դույլեր և այլն, ոնց իրենց տեսած կինոյում է եղել։

Մյուս նկատառումս վերաբերում է հավաքների օրակարգին և դրանց ժամանակ հնչող ուղերձներին։ "Նիկոլ հեռացիր", "Նիկոլ դավաճան", "Առանց թուրք Հայաստան", "Արցախը մերն է", "Գլխակեր" կոչերը արդեն հավաքել են բոլոր նրանց ում հնարավոր է հավաքել։ Պետք է հարստացնել օրակարգը հետնիկոլական Հայաստանի սոցիալական, տնտեսական, կրթական, դատական և այլ ոլորտների մասին խոսելով, պատկերացումները ներկայացնելով։ Խոսել թե այդ ոլորտներում ինչ ահռելի խնդիրներ են սրանք ստեղծել և ինչպիսի քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել, որ փոսից դուրս գանք։

Այդ մասին ճիշտ կլինի խոսեն, ոչ թե կուսակցությունների կարկառուն ներկայացուցիչները, այլ հասարակական, հանրային դեմքերը, ոլորտային մասնագետները, ուաանողները, որպեսզի կուսակցական նախընտրական ծրագրի տեսք չստանա։

Այսպիսով հնարավոր կլինի ավելի շատ քաղաքացիների ներգրավել հայրենիքի փրկության գործին։ Խոսեք մարզերից, գյուղերից, արտագաղթից հազարավոր խնդիրներ են սրանք ստեղծել կամ եղածը խորացրել։ Շատ կարևոր է, որ խոսեք նախկինում կատարած ձեր սխալներից, ասեք, որ ընդունել եք դրանք, հասկացել եք, վերլուծել եք և ներողություն խնդրեք։ Խոստացեք, որ երկիրն ոտքի պիտի հանենք ազգովի, ներգրավելով բոլոր կարող ուժերն և չեն կրկնվելու նախկին կործանարար սխալները, որոնք հանգեցրին սրանց կողմից իշխանության զավթմանը։

Տիգրան Հարությունյան ՖԲ Գրառում ընդդիմություն Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին