f

Անկախ

«Հրազդան» ԲԿ բժշկին ծեծող, ապա ժամանած ոստիկանին հարվածներ հասցրածներից մեկը ՊՆ գնդապետ է


Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 30-ին մի խումբ անձանց կողմից «Հրազդան» բժշկական կենտրոնում վիճաբանություն-քաշքշուկ-ծեծռկուտքի փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 20։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի խումբ անձինք իրենց բարեկամի՝ հիվանդ լինելու պատճառով Երևան տեղափոխելու համար վիճաբանության մեջ են մտել «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ։

Ոստիկանները պարզել են, որ ահազանգած շտապօգնության հերթապահ բժիշկ՝ 28-ամյա Ռուբեն Բաղդասարյանը, երբ փորձել է նրանց բացատրել հիվանդանոցի կարգը, այդ անձինք անհիմն հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, ծեծի ենթարկել, կոտրել գույքը, խաթարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը։ 

Հարվածի արդյունքում Ռ. Բաղդասարյանը բուժօգնություն է ստացել «ճակատի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ։ Ժամերի ընթացքում ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները պարզել են դեպքի հանգամանքները։  Այդ օրը ոստիկանները, մեկնելով դեպքի վայր, տեղում նկատել են, որ հիվանդանոցի ընդունարանի դիմաց մի քաղաքացի բուժանձնակազմի հասցեին հայհոյանքներ է հնչեցնում, և նրա հետ եղել են ևս մի քանի  հոգի։

Ոստիկանները, մոտենալով նրանց, ներկայացել են, որ իրենք ոստիկանության ծառայողներ են, որի ժամանակ էլ նրանցից մեկը սկսել է վիրավորել ու հայհոյել ոստիկաններին:

Այդ ընթացքում ներկա գտնվողներից մեկը հրել է ոստիկաններից մեկին, մոտեցել բժշկական կենտրոնի մուտքի դռների մոտ ու դարձյալ շարունակել հայհոյել ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին։  Նույն ժամանակահատվածում մասնակիցներից երիտասարդը ձեռքերով հարվածել է մյուս ոստիկանի  մարմնի տարբեր մասերին։

Տաք հետքերով ոստիկանները վիճաբանության մասնակիցներից մի քանիսին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ նրանք Ծաղկաձոր համայնքի բնակիչ՝ Ծաղկաձորի համայնքապետարանում որպես «Արծափ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար, 32-ամյա Սահակ Սահակյանն է, Ծաղկաձոր համայնքի բնակիչ՝ 54-ամյա Կորյուն Սահակյանը, ով աշխատում է «Մեղրաձոր գոլդ»-ում՝ որպես պայթուցիկ սարքերի բաժնի պատասխանատու, և Երևանի բնակիչ՝ 54-ամյա Արա Սարգսյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ, կոչումով գնդապետ է։

Հայաստան ՀՀ Ոստիկանություն Կոտայքի մարզ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին