f

Անկախ

Նվազել են ՃԵԿ հանցավոր խախտումները, մահվան դեպքերը և սեփականության դեմ ուղղղված հանցագործությունները. դատախազություն


Ինչպես արդեն տեղեկացվել է, 2022թ. առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում:

Դատախազությունից հայտնում են, որ 2022թ. առաջին եռամսյակում, ի թիվս այլ հանցատեսակների արձանագրվել է նաև ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել են 49-ը: Այսինքն ՃԵԿ հանցավոր խախտումները նվազել են 11.5%-ով, իսկ մահվան ելքով դեպքերը՝ 18.3%-ով:

Ընդ որում՝ բարելավվել է նաև այս բնույթի հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Եթե 2021թ. բացահայտվել է ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերի 63.6%-ը, ապա 2022թ.՝ 75%-ը: Մահվան ելքով դեպքերի բացահայտման ցուցանիշն աճել է 16.6 տոկոսով (2021թ. առաջին եռամսյակում՝ 44.1%, իսկ 2022թ.՝ 60.7%):  

Դրական տեղաշարժն էականորեն պայմանավորված է նախորդ տարվա ընացքում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության բարձրացման և ՃԵԿ խախտումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից դատախազական ներգործության գործիքակազմի ակտիվ կիրառմամբ ավտոճանապարհներին երթևեկության անվտանգության ապահովման հասցեական միջոցառումների իրականացմամբ, նման հանցատեսակով պատժողական քաղաքականության խստացմամբ:

Դրական միտումներ են առկա մեկ այլ՝ ավանդաբար խնդրահարույց համարվող սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում: Այս բնույթի հանցագործությունների դեպքերը 2022թ. առաջին եռամսյակում նվազել են 141-ով կամ 4.3%-ով (2021թ.՝ 2471 դեպք, 2022թ.՝ 2360): Ընդ որում՝ դրանց բացահայտման ցուցանիշը կազմել է 52%`  2021թ. առաջին եռամսյակի 49.5%-ի դիմաց: Անձնական գույքի հափշտակությունների դեպքերը նվազել են շուրջ 10%-ով, ավազակությունները՝ 7.7%-ով: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է գողության 2471 դեպք, ապա 2022թ.՝ 2360, այսինքն գողության դեպքերը նվազել են 111-ով, կամ 4.5%-ով:

Հատկանշական է, որ արձանագրվել է բնակարանային գողությունների շոշափելի նվազում: Մասնավորապես, 2022թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային գողության 284 դեպք, այն պարագայում, երբ 2021թ. նույն ընթացքում գրանցվել էր նման 325 դեպք, այսինքն դեպքերը նվազել են 41-ով կամ 12,6%-ով: Դրան զուգահեռ, եթե 2021թ. առաջին եռամսյակում արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը կազմել էր 41,6%, ապա 2022թ.՝ 51,6%:

Բնակարանային գողությունների դեմ քրեաիրավական պայքարը տարիներ շարունակ ՀՀ դատախազության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Դրա շրջանակում դատախազության ստորաբաժանումները շարունակաբար իրականացնում են այս հանցատեսակի առումով առավել ռիսկային և խոցելի բնակտարածքների քարտեզագրում՝ արձանագրվող դեպքերին նպաստած պատճառների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր և հաղորդումներ ուղղելով պատկան մարմիններին:

Ոստիկանության, ՏԻՄ մարմինների հետ գործակցությամբ բազմաբնակարան շենքերի մուտքերը կահավորվում են կոդավորված փականներով դռներով, լուսավորության, տեսահսկման սարքերով: Ոստիկանության կարգախմբերը համեմատաբար ավելի ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցավորների թիրախ հանդիսացող թաղամասերում, բնակտարածքներում:

Այս բնույթի հանցագործությունները տաք հետքերով բացահայտելու և քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր դատախազությունը մշակել և շրջանառության մեջ է դրել բնակարանային գողությունների քննության մեթոդական ուղեցույց:

Հայաստան Գլխավոր դատախազություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին