Լա Լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 4-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» և վաստակած 81 միավորով մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ «Ռեալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Ասենսիոն և Կարիմ Բենզեման։
Սա «Ռեալի» 35-րդ չեմպիոնությունն է Լա Լիգայում։ Նախորդ անգամ «Ռեալը» չեմպիոն էր դարձել 2019/20 մրցաշրջանում։