f

Անկախ

ԵՊՀ դասախոսներ, ձեր համալսարանի մոտ ծեծում են ձեր ուսանողներին, որդուս ու ընկերոջը ծեծել են, բերման ենթարկել․ Գեղամ Նազարյան


ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բերման երթարկելիս կարմիր բերետավորները հարվածներ են հասցրել իր որդուն՝ Արմենակ Նազարյանին և նրա ընկերոջը՝ Տարոն Մանուկյանին, որը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։
Կարմիր բերետավորները, մեղմ ասած, անհամաչափ ուժ են կիրառել ավագ որդուս՝ Armenak Nazaryan Արմենակի,  Աբգարի եղբոր նկատմամբ, երբ նա ԵՊՀ ի դիմաց փորձում էր գազազած կարմիրբերետավորներից ազատել իր ընկերոջը, կուրսեցուն՝  Տարոն Մանուկյանին, որին մի քանի բերետավոր արդեն վայր էին գցել եւ հարվածում էին։

Արմենակիս նկատմամբ բռնություն են կիրառել ոչ միայն համալսարանի մուտքի մոտ, այլ նաեւ ոստիկանական ավտոմեքենայում, երբ արդեն ձեռքին ձեռնաշղթաներ են եղել։ Աբգարի եղբորը դաժանաբար հարվածել եւ հայհոյել են ոստիկանները նաեւ ոստիկանական ավտոմեքենայում։
Համաձա՞յն եք, չէ՞, որ հիմա ամեն ինչ տեղն ընկավ։

Տականք կարմիր բերետավոր, ստահակ, չմարդ, դու կարծո՞ւմ ես Աբգարը քեզ անպատի՞ժ է թողնելու։ Ով էլ լինես, ծանր, դաժան իրողությունների ես բախվելու։ Դու հարվածել ես Արմենակին, հայհոյել Աբգարին։
ԵՊՀ ռեկտոր, ասելիք չունե՞ս։ Ես գալու եմ համալսարան, նայեմ աչքերիդ ու մի կարեւոր հարց տամ։ ԵՊՀ դասախոսներ, ձեր համալսարանի մոտ ծեծում են ձեր ուսանողներին։ Արմենակի հետ բերման է ենթարկվել նաեւ Սեւակ Նազարյանը։ Հրաշք, պայծառ մի տղա։ Տարոն Մանուկյանը ստացել է բազմաթիվ հարվածներ։

Ոստիկանապետ, ոստիկանապետի տեղակալներ ասելիք ու անելիք չունե՞ք։ Կարծում եմ ունեք։ Սա արդեն վերջն էր։ Ո՞վ է հանձնարարել Արմենակին ձեռնաշղթայել։ Ո՞վ։

Այսքանից հետո էլ ասում եմ, որ ես կանգնելու եմ եւ պաշտպանեմ Աշոտիկին եւ Մարիամիկին, եթե փորձեն նրանց նկատմամբ բռնություն կիրառել։ Երեխաները կապ չունեն ծնողի արարքի հետ։ Ես շատ վաղուց նիկոլին հարցեր չունեմ։ Նրան բան չեմ ասում։

Հիմա առավել եւս ասում եմ՝ ամեն ինչ անելու եմ, որ այս երկիրը առողջանա, զարգանա, վերականգնի արժանապատվությունը։ Աբգարիս եմ խոստանում։

Իսկ Սեւակն ու Արմենակն արդեն ազատության մեջ են։ Արմենակը անցել է նաեւ բուժզննում»։

Հայաստան Գեղամ Նազարյան ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին