f

Անկախ

Մակունցը ոստիկաններ է հրավիրել Կոնգրես՝ հայերին հեռացնելու համար․ մանրամասներ՝ Վաշինգտոնի միջադեպից (տեսանյութ)


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին կազմակերպված միջոցառման ժամանակ միջոցառմանը մասնակցած ամերիկահայ երիտասարդների դեմ ոստիկանություն է հրավիրել։ Tert.am-ը զրուցել է երիտասարդներից մեկի հետ, ով մանրամասներ է հայտնել միջադեպի հետ կապված։

«Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էիք նաև մենք։ Միջոցառմանը մասնակցում էին կոնգրեսականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ դեսպանատան աշխատակիցները՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ։ Միջոցառման ավարտին, երբ բոլորը արդեն հեռանում էին, մեզ տեսնելով դեսպանատան աշխատակիցները Լիլիթ Մակունցի ցուցումով անմիջապես հրավիրեցին ոստիկաններին մեզ այնտեղից հեռացնելու նպատակով։ Մենք որևէ ակցիա կազմակերպելու նպատակով չէինք այնտեղ՝ առաջին հերթին հարգելով Ապրիլի 24-ի խորհուրդը։ Դեսպանատան աշխատակիցները ինչ-որ անհիմն մեղադրանքներ էին հնչեցնում մեր հասցեին, սկզբից չէինք հասկանում ինչ է կատարվում։ Ոստիկանները մոտ երկու ժամ մեզ պահել են տեղում, թույլ չեն տվել տուն գնանք, հարցուփորձ են արել, ստուգել փաստաթղթերը։ Տեսնելով, որ անօրինական ոչինչ չկա՝ բաց են թողել ու ասել դեսպանատան աշխատակիցներին, որ մենք իրավունք ունենք այտսեղ գտնվելու ու պարզապես չեն կարող մեզ հեռացնել»։

 

Նա նշեց, որ Լիլիթ Մակունցը իրենց հավանաբար դեմքով ճանաչել է նախկինում  դեսպանատան դիմաց կազմակերպած ակցիաներից։

«Մենք նախկինում ակցիաներ ենք արել դեսպանատան դիմաց, երբ Մակունցը  44-օրյա պատերազմին նվիրված միջոցառում էր կազմակերպել, մենք ակցիա ենք իրականացրել՝  պահանջելով քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Առաջին անգամը չէ, որ Լիլիթ Մակունցը մեր դեմ ոստիկաններ է կանչում։ Հավանաբար մտածում է, որ Հայաստանի օրինակով կարող է կարմիր բերետավորներ կանչել և մեզ հեռացնել տարածքից, բայց այստեղ բոլորս գիտենք մեր իրավունքները, չեն կարող հենց այնպես հեռացնել մեզ»,- ասաց ամերիկահայ երիտասարդներից մեկը։

Լիլիթ Մակունց Վաշինգտոն Հայաստան

Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ավելին
Ավելին