f

Անկախ

Նոր կառավարությունը պետք է ստանա երկիրը 1,5 տարի կառավարելու մանդատ


Ոմանք արդեն ասացին, որ ընթացիկ երթերն առանձնանում են (մանավանդ երեկվանը) իրենց էներգետիկայով, բայց սրան ավելացնեմ, որ ի տարբերություն անցյալի իրադարձությունների (2020թ. պատերազմից հետո), անասելի մեծ թվով մարդիկ, ովքեր ֆիզիկապես չէին մասնակցում ցույցին, աջակցել են դրան (մեքենաների ազդանշաններով, ծափահարություններ պատշգամբներում և այլն): Սարյան փողոցի սրճարաններից մեկում այցելուն ոտքի կանգնեց և երթի մասնակիցների հետ սկսեց վանկարկել «Նիկոլ դավաճան»։ Չեմ ասի, որ «ամբողջ ժողովուրդն արդեն մերժել է Նիկոլին», բայց անհնար է չնկատել տարբերությունը։

Ինչ վերաբերում է քաղաքական պայքարի տրամաբանությանը, ասեմ, որ «իշխանության հարցը» կլուծվի թե՛ փողոցներում, թե՛ խորհրդարանի շենքում, իսկ հաջողության դեպքում նոր կառավարությունը պետք է ստանա երկիրը 1,5 տարի կառավարելու մանդատ։ Այս մեկուկես տարվա ընթացքում երկրում անհրաժեշտ է վերականգնել կառավարելիությունը, մեզ պետք է ոչնչացնել ֆեյքերի ֆաբրիկաները, որպեսզի բարելավվի հասարակական մթնոլորտը և հող նախապատրաստվի մրցակցային ընտրությունների համար։

Կարևոր է նաև, որ այժմ ձևավորվի ուժի այլընտրանքային կենտրոն։ Որպեսզի հնարավոր լինի ոչ միայն արդյունավետ շփվել հասարակության հետ և վաղվա օրվա տեսլականը փոխանցել նրան, այլև շփվել միջազգային հանրության հետ և հստակ ուղերձներ հասցնել, որ ոչ ոք իշխանության չի գալիս, որպեսզի վաղը նոր պատերազմ սկսի, հատկապես հիմա` ուկրաինական ճգնաժամի պայմաններում, բայց միևնույն ժամանակ, Արցախի հարցում «կարմիր գծերը» հստակ պիտի նշվեն: Իսկ «կարմիր գիծն» այն է, որ Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում։

Ոչ ոք Հայաստանում չի ծրագրում պատերազմ, բայց պետք է իրականացվի «հակամարտության մենեջմենթ», և հումանիտար հարցերը (գերիների հարցից մինչև Արցախի էներգետիկ շրջափակման փորձերի հարցերը) պետք է լուծվեն մինչև Երևանի և Բաքվի միջև մի շարք հարցեր կարգավորող փաթեթային փաստաթուղթ հայտնվելը։

Եկել է նաև քաղաքական մեծ տեքստերի և ընդհանրապես քաղաքական խոսքի ժամանակը։ Տեքստեր, որոնք ոչ միայն կվերլուծեն 1988 թվականից ի վեր մեր անցած ճանապարհը, այլև հստակ կուրվագծեն, թե ինչպիսին կլինեն Հայաստանն ու Արցախը Նիկոլից հետո (ռազմական, տնտեսական և սոցիալական համատեքստում)։ Առանց դրա անհնար է ընդլայնել ակցիաների սոցիալական բազան, իսկ առանց դրա շատ դժվար կլինի փոխել քաղաքական իրավիճակը երկրում։

Բոլորը հասկանում են նաև , որ իշխանությունը կարող է գնալ սադրանքների (հիշենք 2008թ. մարտի 1-ը), բայց այս մտահոգության պատասխանը կա, և այն կայանում է նրանում, որ որքան շատ լինի փողոցում մարդկանց զանգվածը, այնքան արյունալի սադրանքների հավանականությունը քիչ կլինի, այլ կերպ ասած՝ մարդկանց և ամբողջ քաղաքական շարժման անվտանգությունը կախված է դրա զանգվածային բնույթից։

Իսկ զանգվածային ակցիաների մասնակցությունը կարելի է ապահովել նաեւ օրակարգի ընդլայնմամբ, օրինակ` հասարակ մարդը պետք է իմանա, թե ինչպես պետք է գնաճի ֆոնին նոր կառավարությունը ինդեքսավորի աշխատավարձերն ու թոշակները։

Եվ այսպես, հանդիպում ենք Մայիսին 1-ի հանրահավաքին:

Բենիամին Մաթևոսյան ՖԲ Գրառում Հայաստան Իշխանափոխություն

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին