f

Անկախ

Անմոռուկը օգտագործվել է տարբեր ազգերի մոտ որպես խորհրդանիշ


Քանի գարուն լիաթոք չենք վայելում բնության զարթոնքի շրջանը։ Ամեն բան շարժվում է քաղաքականության շուրջ և անտեսվում է պարզ, մարդկային, բնականը։

Գարնան վայելքներից մեկը ծաղկունքի, բնության արթնանալու շրջանն է ու ծաղիկներն ինքն իրենցով, իրենց անկրկնելի գեղեցկությամբ։

Այ, օրինակ, սրանք իմ ամենասիրած ծաղիկներն են։ Իրենք վաղ գարնանից հանդիպում են Հայաստանի տարբեր վայրերում։

Այո, այո, անմոռուկն է (լատ.՝ Myosotis), կամ մկնականջ, որ գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղից է։ Հայտնի է անմոռուկի մոտ 50, ՀՀ-ում՝ 14 տեսակ։ Անմոռուկ Դարալագյազին (M. daralaghezica) բնաշխարհիկ է։ Հանդիպում է Վարդենյաց լեռնանցքի շրջակայքում, Արա լեռան լանջերին, Ուրծի լեռնաշղթայում։

Հայաստանում առավել տարածված են անմոռուկ նոսրածաղիկ (M. sparsiflora), անմոռուկ ճմոտ (M. caespitosa), անմոռուկ անտառային (M. sylvatica), անմոռուկ կաքավկրկուտատերև (M. lithospermifolia), անմոռուկ ալպիական (M. alpestris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մարզերի անտառներում, թփուտներում, գետերի և ջրամբարների ափերին, ճահճոտ վայրերում, ալպյան և մերձալպյան մարգագետիններում։

Անմոռուկը օգտագործվել է տարբեր ազգերի մոտ որպես խորհրդանիշ։ Ուշագրավ է, որ մասոնները սկսել են օգտագործել անմոռուկը 1947 թվականին, ի հիշատակ Նացիստական Գերմանիայում զոհված մասոնների։ Մասոնները կրծքին կրում են անմոռուկներ՝ որպես հարգանքի տուրք՝ նացիստական համակենտրոնացման ճամբարներում մահացած անկախ քարագործների։

Եվ շատերդ գիտեք, որ անմոռուկն ընտրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշ, որտեղ սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը։ Դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս։ Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը։ Իսկ գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում։

Photo by Наринэ Киракосян

Անմոռուկ Նարինե Կիրակոսյան ՖԲ Գրառում Բույսեր Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին