f

Անկախ

Երևանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը. մասնակցում են 80-ից ավելի կրթօջախներ


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 27-ից 29-ը կազմակերպել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են 80-ից ավելի կրթօջախներ (բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, դպրոցներ), ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից: Մասնավորապես բավականին ներկայանալի տաղավարներով էին հանդես եկել ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Երևանի պետական հումանիտար քոլեջը, Վաղարշապարի Գ. Նարեկացու անվան համար 2 և Մ. Գորկու անվան 5 ավագ դպրոցները, Երևանի դեկորատիվ արվեստի պետական արհեստագործական ուսումնարանը և այլն:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողության ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունեց կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների դերն ու նշանակությունը ոլորտի զարգացման գործում:

«ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Ուստի ԿԳՄՍ նախարարությունն աջակցել և շարունակելու է աջակցել նմանաբնույթ միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը: Հայտնի է, որ կրթությունը հասարակության բարեկեցության ու զարգացման հիմնական հենասյուներից է, որի վրա են կառուցվում մյուս բոլոր ոլորտների զարգացման հեռանկարները: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում արդյունավետ աշխատանք»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարը նաև շրջել է ցուցահանդեսում, այցելել մի շարք տաղավարներ, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացել նրանց ներկայացրած նյութերին:

Կազմակերպիչներն ընդգծել են, որ միջոցառման հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել աշխատանք փնտրողների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ՝ իրենց նոր կրթական ծրագրերով:

Հավելենք, որ «Yerevan EXPO» հիմնական թեմատիկ բաժիններն են բարձրագույն կրթություն և ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ, միջին մասնագիտական կրթություն և քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուներ, ուսուցումն արտասահմանում, փոխանակման ծրագրեր և այլն:

Հայաստան Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին