РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Հավաքական Արեւմուտքը» պատժամիջոցները դարձրել է իր արտաքին քաղաքականության միակ գործիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախարարը նման հայտարարություն է արել Էրիթրեացի իր գործընկեր Օսման Սալեհի հետ բանակցությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեծ ուշադրություն է դարձվել միակողմանի անօրինական պատժամիջոցների գործողությունների պատճառով մեր գործնական համագործակցության վրա բացասական ազդեցությունը կանխելուն, որը, այսպես կոչված, հավաքական Արևմուտքը դարձրել է իր արտաքին քաղաքականության գրեթե հիմնական և, գուցե, նույնիսկ միակ գործիքը», - ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ այլ երկրներ սկսել են մտածել, թե ինչ անել, որպեսզի Արեւմուտքի քմահաճույքները չազդեն տարածաշրջանային գործընթացների վրա։