f

Անկախ

Ռուդիկ Մկրտչյան․ «Մենք՝ հայերս, գերբնական ուժով և կամային հատկանիշներով ենք օժտված»


Հունգարիայում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը։ 
Բրոնզե մեդալի համար պայքարում հայ մարզիկը 9։1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ ռումինացի Դենիս Միհայի նկատմամբ։
Անկախի հետ զրույցում Ռուդիկը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ, մարզիչների հետ աշխատելով, ձգտելու է անել ավելին։  


-Շնորհավորում ենք Եվրոպայի առաջնությունում տպավորիչ գոտեմարտեր անցկացնելու և մրցանակակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Ստուգատեսից առաջ հավաքական թիմով մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան էինք անցել Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։ Շատ լավ մարզավիճակում, հաղթական տրամադրվածությամբ մեկնեցի մրցավայր։ 
Ցանկանում եմ անպայման նշել, որ մենք՝ հայերս, գերբնական ուժով և կամային հատկանիշներով ենք օժտված, որի շնորհիվ և կարողանում ենք գերլարված պայքարում հաղթանակներ տոնել։ 3-րդ մրցանակային տեղը նույնպես հաղթանակ է և չի զիջում 1-ին հորիզոնականին, իսկ ոսկու հետևից՝ դեռ կգնամ։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների ու ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Հունգարիայում ամեն բան հրաշալի էր կազմակերպված։ Նշեմ, որ մրցավարներն այս անգամ իմ գոտեմարտերի ժամանակ արդար էին։ 
Մրցակիցներս փորձառու և բարձրակարգ մարզիկներ էին, ծանոթ էինք մեկս մյուսի գոտեմարտելու ոճին։ Ճիշտ է, մենք նախապես փորձում ենք պլանավորել ընթացքը, բայց միշտ չէ, որ ամեն բան  մեր ուզածով է լինում։ Չէ՞ որ մրցակիցներն էլ իրենց պատրաստվածությամբ են փորձում խանգարել և իրենց բոլոր հնարավորություններն օգտագործել՝ հաղթանակի հասնելու համար․ ով  ավելի համառ ու հնարամիտ է գտնվում, նա էլ հաղթում է։ 
Առաջին գոտեմարտի սկզբում Ուկրաինայի ներկայացուցիչ Կորյուն Սահրադյանին պարտվում էի 5։0 հաշվով, սակայն կարողացա հավաքվել, հաշիվը հավասարեցնել և առաջ անցնել։ Ինձ համար, սովորաբար, ամենադժվարն առաջին գոտեմարտն է, հետո արդեն լարվածությունն անցնում է, և ավելի ազատ եմ գոտեմարտում։ Նշեմ, որ եզրափակիչ դուրս գալու համար մի փոքր թերացա։ Մարզիչներիս աջակցությամբ ամեն ինչ անելու եմ թերությունները շտկելու և առաջ շարժվելու համար։ Համառության և քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել հաջողության։


- Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում հատկապես այս դժվար ժամանկահատվածում ներկայացնում եք Հայաստանն ու հայոց եռագույնը։
- Մեծ է պատասխնատվություն երկրիս, հայրենակիցներիս առաջ։ Մենք՝ մարզիկներս, ամեն բան անում ենք պատվով ներկայանալու համար։ Կա նաև պարտավորություն ինքս իմ նկատմամբ և մարզիչներիս առաջ։ Մրցումների ժամանակ պետք է արդարցնեմ թե՛ իմ աշխատանքը, թ՛ե նրանց սպասելիքներն ու  ակնկալիքները, ինչը ստացվում է։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Վերսկսել եմ մարզումներս, պատրաստվում են սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը, պետք է ամեն բան անեմ, որ լավ  մասնակցեմ։ Ուսումնամարզական հավաքներ կլինեն, որոնց ժամանակ փորձելու եմ մարզավիճակս կատարելագործել և շրջանցել ինքս ինձ։ Նշեմ, որ առաջին անգամ եմ մասնակցելու աշխարհի առաջնությանը․ նպատակս լինելու է հաղթելը։


 

հունահռոմեական ըմբշամարտ Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի Եվրոպայի առաջնություն Ռուդիկ Մկրտչյան բրոնզե մեդալ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին