f

Անկախ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե. ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից և անհամաչափ սահմանափակումներից


Հայտարարություն

Նախորդ շաբաթ մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարեցին գալիք ժամանակահատվածում մշտական բողոքի ցույցերի անցկացման մասին։ Հավաքների ընթացքում մասնակիցները հաճախ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ, ներառյալ փողոցների երթևեկելի հատվածների ժամանակավոր արգելափակումներ։ Հաշվի առնելով երկրում առկա խիստ լարված քաղաքական մթնոլորտը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ հավաքների վարչարարության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն և արհեստավարժություն։

Կոմիտեի կողմից իրականացվող մշտադիտարկումը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող միջամտությունները անհամաչափ են և անհարկի, դիտարկվել են բռնության գործադրման դեպքեր։

Օրինակ՝ ապրիլի 25-ին Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի, ինչպես նաև ապրիլի  26-ին՝ Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկներում անցկացված բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության զորքերի և ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից մասնակիցների նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ, բռնի ուժ։ Համացանցում տարածված տեսանյութերից մեկում ակնհայտ երևում է, թե ինչպես է նույն գումարտակի ծառայողը բռունցքով հարվածներ հասցնում ոստիկանական մեքենայում գտնվող ցուցարարին;

Բացի այդ, ապրիլի 25-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել մասնակիցներին մոտենալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի շենքին, մինչդեռ նման սահմանափակում նախատեսված չէ օրենքով։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կրկին կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից և անհամաչափ սահմանափակումներից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված բոլոր ոստիկանության ծառայողներին։

«Ոստիկանությունը ապօրինի բիրտ ուժ է կիրառել ակտիվիստի նկատմամբ. Սոս Հակոբյանը կադրեր է հրապարակել», News.am, 26.04.2022,  https://youtu.be/GFsvcgeUZHk

Հայաստանի Հելսինկյան կոմիտե հայտարարություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին