Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Մեզ ասացին, որ ոստիկանությւոնը քիչ անց հաղորդագրություն կտարածի դեպքի վերաբերյալ: Իսկ մինչ այդ մեզ հաջողվեց պարզել, որ վրաերթի ենթարկողը եղե լէ ոստիկանության ավտոմեքենա, ավելի շուտ՝ ճանապարհաիյին ոստիկանության, որն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին ապասարկող ավտոշարասյանը։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։