Մեր տեղեկություններով քիչ առաջ Լեո-Պարոնյան հատվածում կառավարական շարասյունը երիտասարդ աղջկա է վրաերթի ենթարկել: Քաղաքացիներից տեղեկացանք, որ վրաերթի ենթարկվածը ցուցարար երիտասարդներից է եղել, ովքեր ճանապարհ են փակել: Վարչապետի ավտոշարասյունը անցնելու համար փորձել են ուժ կիրառել, ճանապարհը բացել ՝ անտեսելով ցուցարարներին, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը ուժգին հարվածել է աղջկան:
Մեր տեղեկություններով երիտասարդ աղջկա վիճակը ծանր է, նրան տեղափոխել են հիվանդանոց: