f

Անկախ

Տպավորություն է, որ երեխեքին դիտավորյալ տարել են մահվան. զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Փաշինյանի հայտարարության մասին. NEWS.am


Մենք այստեղ ենք միմիայն արդարության պահանջով, ոչ մի քաղաքական պահանջներ չկան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ տիկին Աստղը:

«Այստեղ եմ եկել արդարության պահանջով, ուրիշ այլ նպատակներ չկան:  Բոլորս էլ գիտենք վարչապետ Ն.Փաշինյանի արած վեջին հայտարարությունը, որ կարող էր  լինել նույն արդյունքը, բայց առանց զոհերի: Տպավորությունն այնպիսին է, որ երեխեքին դիտավորյալ տարել են մահվան: Հիմա պետք է պատասխան տան բոլոր մեղավորները: Մխիթարը ծառայել է Հադրութ քաղաքի զորամասում: Պատերազմի առաջին օրից եղել է առաջնագծում, պայքարել է մինչև վերջ առանց նահանջի: Մենք գիտենք, որ հրամանատարը թողել է իրենց, եթե փրկվել է նա, ուրեմն պետք է փրկվեին նաև մեր երեխեքը»,- ասաց տիկին Աստղը: 

Մխիթար Գալոյանի մայրը շեշտեց, որ իրենց նպատակը այս իշխանություններին հեռացնելն է: Նրա խոսքով՝ այս իշխանությունները մինչև օրս դժբախտություններ են բերել, և հիմա պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ հեռանալը հարցի լուծում չէ: 

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը՝ տիկին Աստղիկը ասաց՝ ու՞մ երեխաների հաշվին են այս իշխանությունները խաղաղության պայմանագիր կնքում Ադրբեջանի հետ: 

«Փաստորեն այս հինգ հազար երեխաներն էի խանգարում իրենց խաղաղության պայմանագրին, ինչի՞ տարան, զոհեցին, հիմա էլ խաղաղություն են պահանջում: Թո՛ղ  կառավարությունում ովքեր որ կան, իրենց երեխեքին տանեին, զոհեին, նոր խաղաղություն պահանջեին: Ի՞նչ խաղաղություն.իրանց տղաներից որևէ մեկին մի բան պատահելա: Եթե իրենք զգային իրենց մաշկի վրա այդ ցավը այսպես չէին վարվի: Արցախի հողը ներծծված է հինգ հազար տղաների արյամբ >>,- եզրափակեց տիկին Աստղիկը:

Հայաստան Մխիթար Գալեյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին