f

Անկախ

Վահրամ Դումանյան. «Որպես նախարար՝ մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը»


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջին կարգի դիպլոմներ է հանձնել դպրոցականների 2022 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը: 

Ողջույնի խոսքում նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով դպրոցական օլիմպիադաների կարևորությունը, նշել է, որ օլիմպիական լինելը մտածելակերպ և ապրելակերպ է. «Օլիմպիադաներով ապրելը հետաքրքիր է, դա դրական իմաստով վարակ է` օլիմպիական հիվանդություն, որով վարակվածները ողջ կյանքում մնում են այդ հիվանդության կրողը: Որպես նախարար մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը: Այստեղ մտքի սրություն ու սպորտային կամք են անհրաժեշտ, որոնք, ի վերջո, հանգեցնում են հաղթանակի, ինչն էլ անասելի բերկրանք և դրական զգացում են օլիմպիականի համար: Ես ցանկանում եմ, որ հետագայում` ուսանողական տարիներին, Ձեր  օլիմպիական հաղթանակները լինեն շարունակական»: 

Նախարարի խոսքով` դպրոցականների արձանագրած օլիմպիական բարձր արդյունքներն ուսուցիչների աշխատանքի արդյունքն են. «Պետք է անվերջ սիրենք և հարգենք մեր ուսուցիչներին, որովհետև ուսուցչի կարգավիճակն ամենաբարձրն ու ամենավեհն է, որին կարելի է ձգտել որպես հանրային նշաձող: Ուսուցիչն այն անձն է, որը մեզ մղում է կրթության, իսկ ապագան կրթությանն է, հետևաբար ուսուցիչն ապագայի ամենակարևոր մարդն է, իհարկե՝ ծնողի հետ»:  

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, դիմելով և շնորհավորելով օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներին, փաստել է, որ դպրոցական կյանքի և ուսումնառության գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը գնահատված լինելն է. «Այսօր այն օրերից է, երբ դուք կարող եք Ձեզ գնահատված զգալ` վստահ լինելով, որ սա միայն սկիզբն է»: 

Նրա տեղեկացմամբ` այս տարվա հուլիսին Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան, որին ակնկալվում է ավելի քան 70 երկրների դպրոցական օլիմպիականների մասնակցություն: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ օլիմպիադայի դպրոցական փուլի հաղթողներն ակտիվորեն կմասնակցեն միջազգային մրցույթին` ընդգծելով իրենց վերաբերմունքն օլիմպիական շարժմանը: 

Փոխնախարարը կարևորել է նաև օլիմպիադայի հաղթողների ակտիվ մասնակցությունը համադպրոցական գիտության  փառատոնին, որն այս տարի անցկացվել է երկրորդ անգամ: 

«Վստահ եմ, որ օլիմպիական շարժմամբ հետաքրքրվողները պետք է հետաքրքրվեն նաև գիտությամբ: Կուզենայի օլիմպիականների և նրանց ուսուցիչների նախագծերը տեսնել գիտության հաջորդ տարվա փառատոնում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ Հայաստանի դպրոցականների կողմից ներկայացված երեք նախագծեր մասնակցելու են մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Հավելենք, որ դպրոցականների հանրապետական օլիմպիադան կազմակերպվել է 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն»: Եզրափակիչ` հանրապետական փուլում, առաջին կարգի դիպլոմի են արժանացել Հայաստանի և Արցախի դպրոցների  78 աշակերտներ:

Հայաստան Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին