Դաշնակցական երիտասարդները փակել են Կոմիտասի պողոտան։ Նրանք փողոցի վրա տեղադրել են անվադողեր և այրել դրանք՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը՝ այդ ընթացքում վանկարկելով՝ «Առանց թուրքի Հայաստան» «Նիկոլ դավաճան»։
Կարճ ժամանակ անց ոստիկանները հավաքել են անվադողերը՝ բացելով ճանապարհը։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ-ական երիտասարդները, ՀԴԴ-ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձևաչափի իրազեկման ակցիաներ են իրականացնում»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 18.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։