Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ–ական երիտասարդները, ՀՅԴ-ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձևաչափի իրազեկման ակցիաներ են իրականացնում։
Մոտոցիկլետներով ակցիա են իրականցնում Արթուր Վանեցյանի աջակից երիտասարդները՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։